Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՆԵՐԱՌՄԱՆ   2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ   ԾՐԱԳԻՐԸ  ԵՎ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Տարեկան ծրագիրը մշակվել է հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ․» ենթակետը, 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին»  N 72-Ա որոշման հավելվածի 42-րդ կետի 2-րդ ենթակետի «բ․» պարբերության  պահանջները։

Տարեկան ծրագիրը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ծրագրում հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքները, գործադիր իշխանության հանրապետական մարմինների, Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները: 

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

   2010թ. Կոնվենցիայի վավերացումից հետո տարբեր ոլորտներում իրականացվում են միջոցառումներ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց հավասար և մատչելի պայմաններ ապահովելուն, նրանց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Այնուամենայնիվ, դրանք բավարար և համակարգված չեն: Հաշմանդամություն ունեցող անձանց համար  ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչնդոտ է հանդիսանում նրանց սոցիալական ներառման համար: Անհրաժեշտ է միջոլորտային ակտիվ համագործակցության շնորհիվ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող անհրաժեշտ միջոցառումներ:  Ծրագրի խնդիրներն են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրության բարելավումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության, աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների  ապահովումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության, մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը։

2023 թվականի տարեկան ծրագրում ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված` կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, տվյալ տարվա ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվող  միջոցառումներ, սահմանվել են դրանց կատարման պատասխանատումները և թիրախները:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի նպատակն է hավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանել նրանց մասնակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքին:

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

     Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

7.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:

8.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի դրույթներից:

 

 

 

 

  • Քննարկվել է

    15.08.2022 - 30.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2670

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

30.08.2022

Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, համաձայն որի «տարեկան ծրագիրը ներառում է բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը համալիր ծրագրի շրջանակներում»: Տարեկան ծրագիրը ենթակա է հաստատման միայն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի ընդունումից հետո։ Չնայած բազմաթիվ առաջարկությունների առկայությանը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան առաջակությունները կներկայացնի միայն օրենքի պահանջների բավարարմամբ տարեկան ծրագիրը հանրային քննարկման ներկայացնելու դեպքում։

Կարեն Աբրահամյան

16.08.2022

Նախագծի մշակման ընթացքում խնդրում եմ հաշվի առնել այն հանգամանքը, որ հաշմանդամության բոլոր խմբերի' առաջին, երկրորդ և երրորդ,նպաստը հավասար է' 28.600 դրամ։Իմ կարծիքով պետք է տարբերակում լինի ըստ խմբերի,հասկանալի է,որ այդ գումարը որոշակի աջակցություն է,բայց ինչպես կարող է 1-ին խմբի հաշմանդամ անձն ունենա նույն սոցիալական աջակցության կարիքը,ինչ որ 3-րդ խումբն ունի, կամ հակառակը։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.08.2022

Ներկայացված օրինագծին դեմ եմ քվեարկել հետևյալ պատճառաբանությամբ. 1. հիմնականում հավանություն տալով կառավարության որոշման ու 2023 թ. ծրագրի նախագծերին, չէի կարող կողմ քվեարկել, քանի որ դրանց հետ միասին չի կցված ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկը, 2. օրինագծի վորդային ֆայլը չի բացվում՝ տեխնիկական թերությունների պատճառով, 3. ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկը չկարողացա հայտնաբերել նաև օրինագծի ՊԴՖ ձևաչափով ֆայլի մեջ, 4. ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկի բացակայությունը թույլ չի տալիս մեզ գնահատելու ծրագրի իրականացման արդյունավետությունը: Դա հաշվի առնելով հարավոր չի լինում արդյոք պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվելու, 5. վերահիշյալի համատեքստում համաձայն չենք հիմնավորման մեջ գրված այն եզրկցաության հետ, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերի մեջ էական ավելացումներ չեն նախատեսվում, 6. հիմնավորումից բխում է, որ օրինագծի մշակմանը չեն ներգրավվել քաղաքացիական հասարկության ներկայացուցիչներ, այդ թվում նաև ՀՀ ԱՍՀ նախարարին կից քաղաքացիական հասարակության խորհրդի կազմից ՀԿ-ների ներկայացուցիչներ: Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ

Տեսնել ավելին