Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

---------  --------------- 2022 թվականի N       - Լ 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ․» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Ազգային ժողով:

  Հավելված N 1

                      ՀՀ կառավարության 2022 թվականի

                                                                        --------------   --- -ի N ----- - Լ որոշման

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ 

ԳԼՈՒԽ I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ․» ենթակետի և 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները։
  2. Տարեկան ծրագիրն ընդգրկում է 2023 թվականի ընթացքում պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացման ենթակա` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումները, ծրագրերը և գործողությունները:
  3. Ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի դրույթները և հաշվի առնելով գործադիր իշխանության հանրապետական մարմինների և Երևանի քաղաքապետարանի առաջարկությունները:

 ԳԼՈՒԽ II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 

  1. Ծրագրի նպատակն է հավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:
  2. Ծրագրի խնդիրներն են`
  • հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրության բարելավում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական, կրթական, մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմա­կեր­պությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացում,
  • հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընդհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացում։ 

ԳԼՈՒԽ III. ՆԵՐԿԱ  ԻՐԱՎԻՃԱԿԸ 

  1. 2021 թվականին ընդունվեել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, որով օրենսդրական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց հաշմանդամության բժշկական մոտեցումից՝ անցում կատարելով հաշմանդամության՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման։
  2. Վերոնշյալ օրենքների ընդունումից հետո հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման արդյունավետ մեխանիզմներ ապահովելու նպատակով մշակվում են ենթաօրենսդրական իրավական ակտերը։
  3. Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 195643 հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է բնակչության 6.6 %-ը։
  4. Հաշմանդամություն ունեցող անձինք, ՀՀ կառավարության 2015 թվականի  սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, ստանում են  աջակցող միջոցներ` պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, անվասայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ  և այլն:
  5. Պետական բյուջեի առանձին ծախսային միջոցառումների շրջանակներում իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային և շուրջօրյա խնամքի կազմակերպմանը, նրանց սոցիալական ներառմանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը: Ծառայությունների իրականացման նպատակով հայտարարվում են դրամաշնորհի տրամադրման մրցույթներ, որոնց կարող են մասնակցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունները: Մրցույթների արդյունքում հաղթող կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ` ցերեկային կենտրոններում և խմբային տներում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը, զբաղվածությունը, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով:
  6. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
  7. Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտակական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը:
  8. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է գործադիր իշխանության հանրապետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
  9. Ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:
  10. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2023 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 10 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի: 

ԳԼՈՒԽ IV. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

  1. Սույն տարեկան ծրագրի N 2 հավելվածով հաստատված յուրաքանչյուր միջոցառման կատարման վերաբերյալ պատասխանատու կատարող մարմինը տվյալ տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
  2. Տարվա ավարտից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, պատասխանատու մարմինները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում միջոցառումների  իրականացման տարեկան հաշվետվությունները:
  3. Պատասխանատու մարմինների կողմից ուղարկված և վարչապետի աշխատակազմի կողմից ընդունված տարեկան ամփոփ հաշվետվությունը տարվա ավարտից հետո 1 ամսվա ընթացքում հրապարակվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

 

 

  • Քննարկվել է

    15.08.2022 - 30.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2671

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

30.08.2022

Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, համաձայն որի «տարեկան ծրագիրը ներառում է բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը համալիր ծրագրի շրջանակներում»: Տարեկան ծրագիրը ենթակա է հաստատման միայն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի ընդունումից հետո։ Չնայած բազմաթիվ առաջարկությունների առկայությանը, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան առաջակությունները կներկայացնի միայն օրենքի պահանջների բավարարմամբ տարեկան ծրագիրը հանրային քննարկման ներկայացնելու դեպքում։

Կարեն Աբրահամյան

16.08.2022

Նախագծի մշակման ընթացքում խնդրում եմ հաշվի առնել այն հանգամանքը, որ հաշմանդամության բոլոր խմբերի' առաջին, երկրորդ և երրորդ,նպաստը հավասար է' 28.600 դրամ։Իմ կարծիքով պետք է տարբերակում լինի ըստ խմբերի,հասկանալի է,որ այդ գումարը որոշակի աջակցություն է,բայց ինչպես կարող է 1-ին խմբի հաշմանդամ անձն ունենա նույն սոցիալական աջակցության կարիքը,ինչ որ 3-րդ խումբն ունի, կամ հակառակը։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.08.2022

Ներկայացված օրինագծին դեմ եմ քվեարկել հետևյալ պատճառաբանությամբ. 1. հիմնականում հավանություն տալով կառավարության որոշման ու 2023 թ. ծրագրի նախագծերին, չէի կարող կողմ քվեարկել, քանի որ դրանց հետ միասին չի կցված ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկը, 2. օրինագծի վորդային ֆայլը չի բացվում՝ տեխնիկական թերությունների պատճառով, 3. ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկը չկարողացա հայտնաբերել նաև օրինագծի ՊԴՖ ձևաչափով ֆայլի մեջ, 4. ծրագրի իրականացման գործողությունների ու միջոցառումների ցանկի բացակայությունը թույլ չի տալիս մեզ գնահատելու ծրագրի իրականացման արդյունավետությունը: Դա հաշվի առնելով հարավոր չի լինում արդյոք պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական հատկացումներ չեն պահանջվելու, 5. վերահիշյալի համատեքստում համաձայն չենք հիմնավորման մեջ գրված այն եզրկցաության հետ, որ ՀՀ պետական բյուջեի ծախսերի մեջ էական ավելացումներ չեն նախատեսվում, 6. հիմնավորումից բխում է, որ օրինագծի մշակմանը չեն ներգրավվել քաղաքացիական հասարկության ներկայացուցիչներ, այդ թվում նաև ՀՀ ԱՍՀ նախարարին կից քաղաքացիական հասարակության խորհրդի կազմից ՀԿ-ների ներկայացուցիչներ: Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ

Տեսնել ավելին