Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«____»  ____________2017թ. N - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ

 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  30-Ի N 1782-Ն  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ  է`

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների  և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվություն.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամփոփ տեղեկատվություն՝ համաձայն աղյուսակ 1-ի.

                                                            Աղյուսակ 1.

Հանքային իրավունք կրող սուբյեկտի անվանու-մը

Համայն-քը

Հանքավայրի անվանումը

Վարձակալված հողամասի մակերեսը /հա/

Տրամադրված հողամասի շրջադարձային կոորդինատները՝ Arm WGS -84 համակարգով

Հողի նպատակային նշանակությունը

Հողատեսքը

 

 

 

 

 

 

 

»:

2) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների  և բնական պաշարների նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն:»

3) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ա1» ենթակետով.

«ա1) «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին ամփոփ տեղեկատվություն՝ համաձայն աղյուսակ 2-ի:

                                                                                                                                          Աղյուսակ 2.

Հանքային իրավունք կրող սուբյեկտի անվանումը

Համայնքը

Վարձակալված հողամասի մակերեսը /հա/

Տրամադրված հողամասի շրջադարձային կոորդինատները՝ Arm WGS -84 համակարգով

Հողի նպատակային նշանակությունը

 

 

 

 

 

 

»:

4) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության, պայմանագրի և լեռնահատկացման ակտի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը):»

5) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ա1»  ենթակետով.   

«ա1) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության, պայմանագրի և լեռնահատկացման ակտի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը, լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված տարածքի ծայրակետերի կոորդինատները՝ Arm WGS-84 համակարգով, ընդերքօգտագոծման իրավունքից հրաժարման հավաստագրի տրամադրման ժամանակ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերի պատճեները):»

  2.Որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար» բառերը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար» բառերով և դրա հոլովաձևերով:

   3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան    հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Քննարկվել է

    11.10.2017 - 27.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8275

Տպել