Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

  Համաձայն ՀՀ կառավարության 30.04.2004թ. N 1782-Ն որոշման պահանջների ՀՀ բնապահպանության նախարարությունը ամփոփում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողհատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին տեղեկատվությունը և իրականացնում տեղեկատվական բազաների թարմացման և համալրման աշխատանքներ:

 ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է մարզպետարաններ և Երևանի քաղաքպետարան՝ մարզի (քաղաքի) տարածքում օգտակար հանածոների երևակումների ուսում­նասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաս­տաթղթերի ձևակերպման մասին ամփոփ  տեղեկատվությունը անհրաժեշտ ձևաչափով տրամադրելու վերաբերյալ՝  /հանքային իրավունք կրող սուբյեկտի անվանումը, համայնքը, հանքավայրի անվանումը, վարձակալված հողամասի մակերեսը /հա/, տրամադրված հողամասի շրջադարձային կոորդինատները՝ Arm WGS-84 համակարգով, հողի նպատակային նշանակությունը, հողատեսքը/: Սակայն ներկայացված տեղեկատվությունները ամբողջական և համադրելի չեն:

  Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 30 սեպտեմբերի 2004 թվականի «ՀՀ ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ հստակեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն տրամադրվող մարզի (քաղաքի) տարածքում օգտակար հանածոների երևակումների ուսում­նասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողահատկացման փաս­տաթղթերի ձևակերպման և օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նպատակով գույքային իրավունքի պետական գրանցման մասին, ինչպես նաև տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության անհրաժեշտ ձևաչափերը՝ ավելացնելով նաև լեռնահատկացման մակերեսի, լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված տարածքի ծայրակետերի կոորդինատների՝ Arm WGS-84 համակարգով, ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի տրամադրման ժամանակ հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունները:

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման ապահովմանը:

 Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում արդյունավետության բարձրացման, թերությունների վերացման, օրինախախտումների կանխարգելման, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործման անհրաժեշտությամբ:

       2.  Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծի ընդունմամբ կկարգավորվի Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների երևակումների ուսումնասիրության և հանքավայրերի շահագործման նպատակով հողհատկացման փաստաթղթերի ձևակերպման մասին ամբողջական և լիարժեք տեղեկատվություն ստանալու գործընթացը՝  տեղեկատվական բազաների թարմացման և համալրման աշխատանքների իրականացումն ապահովելու, ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտում թերությունները բացառելու, օրինախախտումները կանխարգելելու նպատակով

    3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     Նախագի​ծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախա​րա​րու​​​թյան կող​​​​մից

    4. Ակնկալվող արդյունքը

   Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ընդերքի  պահպանության և օգտագործման ոլորտում որոշումների ընդունման արդյունավետության բարձրացմանը, օրինախախտումների կանխարգելմանը, ինչպես նաև իրավական դաշտի կատարելագործմանը:

 

 

 

 

 

Տեղեկանք

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարու​թյան որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

Տեղեկանք

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

  <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 1782-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարու​թյան որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.10.2017 - 27.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8242

Տպել