Հիշել նախագիծը

«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Gohar Babayan 08.08.2022 21:52:55 Շատ լավ որոշում է։ Բայց լավ կլիներ պարզաբանել ինչ սպասումներ ունենան այն զինծառայողները, որոնք մեկ և երկու տասնյակ տարիներ հերթագրված սպասում են բնակարան ստանալուն։ Առաջարկում եմ այս հարցը առավել լուրջ քննարկել։ Կանխավ շնորհակալ եմ։ Դիտարկումը նախագծի հետ առնչություն չունի: Բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է այլ ծրագրով: Դիտարկումը նախագծի հետ առնչություն չունի: Բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է այլ ծրագրով:
2 Արա Հովհաննիսյան 08.08.2022 23:54:54 Զինված ուժերը պետք է վարձատրվեն բարձր աշխատավարձով, ինչն էլ թույլ կտա ձեռք բերել բնակարան հիփոթեքային վարկավորման միջոցով։ Դիտարկումը նախագծի հետ առնչություն չունի: Փոփոխություններ կատարված չեն:
3 Վարդան Ասիլբեկյան 09.08.2022 22:31:22 Այստեղ միտքը մի քիչ անհասկանալի է շարահյուսության առումով։ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պատրաստի բնակարանների գնումն իրականացնող պետական մարմինը, գնման արդյունքում ձեռքբերված բնակարանները ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցելու (ամրացնելու) ընթացակարգը, ձեռքբերվող բնակարանների գտնվելու վայրը, նվազագույն և առավելագույն մակերեսները, վիճակը, բնակարանների հատկացման ընթացակարգը, բնակարանների հատկացման շրջանակներում վիճակահանության արդյունքների արձանագրման և զինծառայողին տրվող ծառայողական օրդերի ձևերը, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման կարգը, հատկացված բնակարանի նկատմամբ զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը: Ընդունվել է Նախագծի հիմնավորման տեքստը խմբագրվել է: