Добавить в избранное
«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Gohar Babayan 08.08.2022 21:52:55 | Շատ լավ որոշում է։ Բայց լավ կլիներ պարզաբանել ինչ սպասումներ ունենան այն զինծառայողները, որոնք մեկ և երկու տասնյակ տարիներ հերթագրված սպասում են բնակարան ստանալուն։ Առաջարկում եմ այս հարցը առավել լուրջ քննարկել։ Կանխավ շնորհակալ եմ։ | Դիտարկումը նախագծի հետ առնչություն չունի: Բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողների բնակարանային ապահովությունն իրականացվում է այլ ծրագրով: | |||
| 2 | Արա Հովհաննիսյան 08.08.2022 23:54:54 | Զինված ուժերը պետք է վարձատրվեն բարձր աշխատավարձով, ինչն էլ թույլ կտա ձեռք բերել բնակարան հիփոթեքային վարկավորման միջոցով։ | Դիտարկումը նախագծի հետ առնչություն չունի: | |||
| 3 | Վարդան Ասիլբեկյան 09.08.2022 22:31:22 | Այստեղ միտքը մի քիչ անհասկանալի է շարահյուսության առումով։ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պատրաստի բնակարանների գնումն իրականացնող պետական մարմինը, գնման արդյունքում ձեռքբերված բնակարանները ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցելու (ամրացնելու) ընթացակարգը, ձեռքբերվող բնակարանների գտնվելու վայրը, նվազագույն և առավելագույն մակերեսները, վիճակը, բնակարանների հատկացման ընթացակարգը, բնակարանների հատկացման շրջանակներում վիճակահանության արդյունքների արձանագրման և զինծառայողին տրվող ծառայողական օրդերի ձևերը, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման կարգը, հատկացված բնակարանի նկատմամբ զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը: | Ընդունվել է |