Հիշել նախագիծը

«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »               2022թ. N           -Ն

 

 

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները:
  2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 1-ն ապահովել տվյալ ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ընդունված ու որպես կուրսանտ գրանցված զինծառայողների քանակական և ուսումնառության ժամկետների ավարտի վերաբերյալ տվյալների ներկայացումը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե:

 

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝

       1) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տվյալների և սույն որոշման հավելվածի 2-րդ կետում սահմանված պայմանների համաձայն պատրաստի բնակարանների գնման գործընթացների կազմակերպումը և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախատեսումը՝ այն հաշվարկով, որ համապատասխան քանակով պատրաստի բնակարաններն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը փոխանցվեն կուրսանտների ուսումնառության ավարտի տարվա մինչև հունիսի 1-ը.

      2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի 2-րդ կետում սահմանված պայմանները ներառող պատրաստի բնակարանների բնութագրերը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ.

Երեւան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի        -ի N     -Ն որոշման

 

 

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՍՊԱՅԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին (այսուհետ՝ զինծառայող) անհատույց օգտագործման իրավունքով բնակարան (այսուհետ՝ ծառայողական բնակարան) հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Զինծառայողին ծառայողական բնակարան հատկացվում է Երևան քաղաքում, հատկացվող բնակարանները պետք է լինեն 75-ից մինչև 80 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, տիպային ձևով վերանորոգված և կահավորված վիճակում (այսուհետ՝ պատրաստի բնակարան): Պատրաստի բնակարանների ձեռք բերումն իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից, որից հետո պատրաստի բնակարանները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հետ են վերցվում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեից և ամրացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
  3. Ծառայողական բնակարանը զինծառայողին հատկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ զինծառայողին սպայական պաշտոնի նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանի ընդունման օրվանից հետո մեկամսյա ժամկետում: Զինծառայողին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակելու մասին հրամանը 3-օրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
  4. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն ծառայողական բնակարանների հատկացումն ապահովելու համար անցկացվում է վիճակահանություն, վիճակահանության արկղում դրվում են վիճակահանությանը մասնակցող զինծառայողների թվին համապատասխանող թերթիկներ, որոնցից յուրաքանչյուրում նշվում է մեկ բնակարանի հասցեն, բնակարանի հարկը և համարը: Վիճակահանության թերթիկները նախապես կնքվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կնիքով և վիճակահանության թմբուկում դրվում են ծալված վիճակում` այնպես, որպեսզի դրանում առկա նշումները տեսանելի չլինեն: Վիճակահանության արդյունքներն արձանագրվում են արձանագրության մատյանում՝ համաձայն ձև 1-ի, և զինծառայողն ստորագրում է իր մասով վիճակահանության արդյունքի արձանագրման դիմաց:
  5. Զինծառայողին ծառայողական բնակարանի հատկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինծառայողի միջև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 12-ի N 1851-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման միջոցով՝ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին: Զինծառայողի հետ կնքվող պայմանագրում պարտադիր ենթակա են ներառման «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասում սահմանված պայմանները, ներառյալ՝ ծառայողական բնակարանը զինծառայողի կողմից վարձակալության հանձնելու իրավունքը: Պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից զինծառայողին տրամադրվում է ծառայողական օրդեր՝ համաձայն ձև 2-ի:
  6. Հատկացված ծառայողական բնակարանի նկատմամբ զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքի դադարման՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասում նախատեսված որևէ պայմանի ծագման դեպքում, ծագման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում զինծառայողին գրավոր տեղեկացվում է անհատույց օգտագործման պայմանագրի միակողմանի լուծման մասին և առաջարկվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում ազատել բնակարանը: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողի մասով բնակարանի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքի դադարման պայմանի ծագման դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պայմանի ծագման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

 

 

 

Ձև 1

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

 

 

Հ/հ

Սպայի կոչումը, ազգանունը, 
անունը, հայրանունը

Բնակարանի հասցեն, բնակարանի

հարկը և համարը

Բնակարանի հատկացման օրը, ամիսը և տարին

Սպայի ստորագրությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕՐԴԵՐ

 

N Ա 000

 

 

 

              

 

                        Տրված է ՀՀ պաշտպանության նախարարի

                            «  »                20   թ. N     հրամանով

 

Տրվում է -------------------------------------- -ին՝

 

անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցնելու ----------- քաղաքի ---------- փողոցի – շենքի --- հարկի N ---- բնակարանը՝ կոմունալ բոլոր հարմարություններով, վերանորոգված և կահավորված:

   

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԻՆՉՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար

 

 

--------------------------------------

(ստորագրություն, անուն, ազգանուն)

               Կ.տ.

 

  • Քննարկվել է

    08.08.2022 - 24.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2720

Տպել

Առաջարկներ`

Վարդան Ասիլբեկյան

09.08.2022

Այստեղ միտքը մի քիչ անհասկանալի է շարահյուսության առումով։ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պատրաստի բնակարանների գնումն իրականացնող պետական մարմինը, գնման արդյունքում ձեռքբերված բնակարանները ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցելու (ամրացնելու) ընթացակարգը, ձեռքբերվող բնակարանների գտնվելու վայրը, նվազագույն և առավելագույն մակերեսները, վիճակը, բնակարանների հատկացման ընթացակարգը, բնակարանների հատկացման շրջանակներում վիճակահանության արդյունքների արձանագրման և զինծառայողին տրվող ծառայողական օրդերի ձևերը, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման կարգը, հատկացված բնակարանի նկատմամբ զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը:

Արա Հովհաննիսյան

08.08.2022

Զինված ուժերը պետք է վարձատրվեն բարձր աշխատավարձով, ինչն էլ թույլ կտա ձեռք բերել բնակարան հիփոթեքային վարկավորման միջոցով։

Gohar Babayan

08.08.2022

Շատ լավ որոշում է։ Բայց լավ կլիներ պարզաբանել ինչ սպասումներ ունենան այն զինծառայողները, որոնք մեկ և երկու տասնյակ տարիներ հերթագրված սպասում են բնակարան ստանալուն։ Առաջարկում եմ այս հարցը առավել լուրջ քննարկել։ Կանխավ շնորհակալ եմ։

Տեսնել ավելին