Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Սևանա լճի 10 հա տարածքի /Դրախտիկի հատված/ անտառապատման և ցանկապատման» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ նյութ ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին

                                                                                                                Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

ՀՍՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__________ ի 2017 թվականի N     -Ն

Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումներ կատարելու մասին

      «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին  համապատասխան ` Հայաստանի  Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

  1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 5  և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N  1, 2 և 3 հավելվածների:
  2. «Սևանա լճի 10 հա տարածքի (Դրախտիկի հատված) անտառվերականգնման» ծրագրի շրջանակներում անտառապատման, ցանկապատման և խնամքի աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 19,109.1 հազար դրամ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության  կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    09.10.2017 - 25.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7685

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ