Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Սևանա լճի 10 հա տարածքի /Դրախտիկի հատված/ անտառապատման և ցանկապատման» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ նյութ ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին

                                                         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Հիմնադրամի 2017 թվականին աշխատանքային ծրագրով նախատեսված օբյեկտի՝ «Սևանա լճի 10 հա տարածքի (Դրախտիկի հատված) անտառվերականգնման» ծրագրի շրջանակներում անտառապատման, ցանկապատման և խնամքի աշխատանքները շարունակական են և դրանց ֆինանսավորման բացակայությունը կհանգեցնի նախկինում վերոնշյալ օբյեկտների մասով կատարված ներդրումների փոշիացմանը։

Աշխատանքների ամբողջական իրականացումն էապես կնպաստի Սևանա լճի Դրախտիկ հատվածի սանիտարական, առողջարարական վիճակի բարելավմանը ու էկոլոգիական հաշվեկշռի վերականգնմանը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

     2016 թվականին իրականացվել են.

«Սևանա լճի 10 հա տարածքի (Դրախտիկի հատված) անտառավերականգնման» ծրագրի շրջանակներում 10 հա անտառապատման և ցանկապատման աշխատանքներ:

Քանի որ վերոնշյալ աշխատանքներն ունեցել են շարունակական բնույթ, այդ իսկ պատճառով 2017 թվականի համար անհրաժեշտ է «Սևանա լճի 10 հա տարածքի (Դրախտիկի հատված) անտառվերականգնման» ծրագրի շրջանակներում իրականացնել աշխատանքներ՝ 19109,1 հազար դրամ արժեքով, որից՝

1. անտառապատման և ցանկապատման աշխատանքներ՝ 17000,2 հազար դրամ արժեքով,

2. խնամքի աշխատանքներ՝ 2108,9 հազար դրամ արժեքով:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան որոշման նախագիծը չի նախատեսում գործող քաղաքականության փոփոխություն:

Անտառային տնտեսության բնագավառում իրականացվող քաղաքակա­նությունը նպատակաուղղված է ՀՀ անտառների և անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյու­նավետ օգտագործմանը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան որոշման նախագիծը հաստատվելուց հետո, հանրապետությունում կավելանան անտառապատ տարածքները:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Սևանա լճի Դրախտիկ հատվածում կանտառապատվի և կցանկապատվի 10  հա տարածք:

Ընդհանուր առմամբ կատարված աշխատանքները կնպաստեն նաև բնակլիմայական պայմանների բարելավմանը, գեղեցիկ բնապատկերի գրավչությանը և հանգստի նոր գոտիների ձևավորմանը։

7.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան որոշման նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

                                                              ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    09.10.2017 - 25.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7671

Տպել