Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

 ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ       

 

 

 

 

 

 

 

 

 

 

   N o              -Ն                                                                                             «         »                                 2022      

ՆԱԽԱԳԻԾ    

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

    Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.8-րդ կետով՝

 

                                ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

          ՆԱԽԱՐԱՐ՝                                                Ա. ԽԶՄԱԼՅԱՆ

                                                                               /պարտականությունները կատարող/

 

Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի

 և սպորտի նախարարի

2022 թ.__________-ի N______հրամանի

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն Հավելվածը սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) զարգացման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մշակման ձևաչափը (այսուհետ՝ ձևաչափ), զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները։

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ
  2. Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում է աշխատանքը հաստատությունում: Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝
  • իրավիճակի վերլուծությունը.
  • նպատակների և խնդիրների սահմանումը.
  • սահմանված նպատակների իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույցը.
  • պատասխանատուները.
  • արդյունքների գնահատման չափանիշները.
  • ռիսկերը.
  • բյուջեն.
  • վերահսկողության մեխանիզմները:
  1. Ծրագրի մշակման պարտադիր քայլերն են՝
  • հաստատության առաքելության սահմանումը.
  • առկա իրավիճակի վերլուծությունը.
  • դպրոցի ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը.
  • հիմնախնդիրների ձևակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը.
  • գործունեության ոլորտների և նրանցում առկա հիմնախնդիրների վերլուծությունը և նպատակների սահմանումը.
  • յուրաքանչյուր նպատակի խնդիրների սահմանումը.
  • յուրաքանչյուր խնդրի իրականացման գործողությունների, դրանց պատասխանատուների, ժամկետների, ակնկալվող արդյունքների սահմանումը.
  • զարգացման ծրագրի ֆինանսավորման մեխանիզմների սահմանումը.
  • զարգացման ծրագրի իրականացման ռիսկերի ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունների սահմանումը.
  • զարգացման ծրագրի մշտադիտարկման, վերահսկողության մեխանիզմների, ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման ցուցանիշների ձևակերպումը.
  • հաստատության մասին համառոտ տեղեկանքի կազմումը:

 

  1. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
  2. Հաստատության առաքելության սահմանումը պետք է պատասխանի հետևյալ հարցերին՝
  • ի՞նչ կրթական կարիքներ է այն բավարարելու.
  • ի՞նչ նյութական ռեսուրսներ են առկա դրա համար.
  • ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ, որպեսզի իրականացվի ծրագիրը.
  • որքանո՞վ է դա իրատեսական:
  1. Առաքելության սահմանման համար պետք է վերլուծել արտաքին և ներքին գործոնները, որոնք էական ազդեցություն ունեն առաքելության իրականացման վրա։
  2. Արտաքին գործոններ են համարվում պետության կրթական քաղաքականության միտումները, համայնքի կարիքներն ու հնարավորությունները, շահառու խմբերը և այլն։
  3. Ներքին գործոններ են համարվում հաստատության ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները և այլն։
  4. Հաստատության իրավիճակի մասին պատկերացումները հստակեցնելու համար իրականացվում է իրավիճակի վերլուծություն՝ ուժեղ և թույլ կողմերի բացահայտման միջոցով։
  5. Ուժեղ կողմերի շարքում նշվում են հաստատության այն առանձնահատկությունները, որոնք նպաստում են հաստատության գործունեության արդյունավետության բարձրացմանը:
  6. Թույլ կողմերի շարքում նշվում են հաստատության այն առանձնահատկությունները և կողմերը, որոնք զարգացման կարիք ունեն, կամ որոնք կարող են ստեղծել խնդրահարույց իրավիճակներ:
  7. Հնարավորությունների շարքում նշվում են այն ռեսուրսները, որոնք առկա են հաստատությունում։ Դրանք կարող են լինել նյութատեխնիկական, մասնագիտական և այլն։
  8. Խոչընդոտների շարքում նշվում են այն ռիսկերը, որոնք առկա են և կարող են խոչընդոտել խնդիրների լուծմանը։
  9. Իրավիճակի վերլուծությունը համակարգված իրականացնելու նպատակով պետք է այն կատարել ըստ ոլորտների՝ հաստատության շենքային պայմաններ ու նյութատեխնիկական բազա, ֆինանսատնտեսական գործունեություն, հաստատության գործունեությունը կանոնակարգող ներքին և նորմատիվ իրավական ակտեր, հաստատության կառավարման և խորհրդակցական մարմիններ, համագործակցություն համայնքի, կրթության կառավարման մարմինների, շահառու կազմակերպությունների հետ, ուսումնական միջավայր, կրթության որակ, տեխնոլոգիաներ և նորարարություններ և այլն։
  10. Վերլուծությունը պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի, տվյալների վրա, սակայն այն չպետք է ծանրաբեռնել ոչ էական թվերով, տոկոսներով: Հատկապես մանրամասն պետք է անդրադառնալ այն ոլորտներին, որտեղ առկա են էական հիմնախնդիրներ, և դրանց լուծումները մոտ ապագայում տեսանելի, իրատեսական են: Վերլուծության արդյունքում պետք է ձևակերպել հաստատությունում առկա հիմնախնդիրը(ները):
  11. Ծրագրի նպատակների և խնդիրների սահմանման համար պետք է առանձնացնել հաստատության զարգացման ուղղությունները երկու հիմնական խմբով՝
  • հանրակրթության ոլորտի օրենսդրությամբ հաստատության համար սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղություններ,

2) հանրակրթական այլընտրանքային (միջազգային, փորձարարական, հեղինակային) ծրագրերով հաստատության կողմից իրականացվող բովանդակային, կրթական տեխնոլոգիաների օգտագործմամբ կամ նորարարական ուղղություններ:

  1. Ծրագրի նպատակը որոշակի ժամանակահատվածում իրականացվող գործունեության սպասվող արդյունքն է, որ պետք է լինի կոնկրետ և չափելի։ Նպատակը պետք է լինի ժամանակային առումով որոշակի, իրատեսական, հասանելի։ Տարբեր նպատակները պետք է լինեն փոխհամաձայնեցված և լրացնեն միմյանց՝ նպատակաուղղված լինելով հաստատության առաքելության իրականացմանը։
  2. Խնդիրները գործունեության ուղղություններն են, որոնք ներառում են գործողությունների շարք: Խնդիրները բխում են դպրոցի նպատակներից: Խնդիրներին ավելի մասնավոր են, քան նպատակները: Դրանք կարճ ժամանակում իրականացվող անելիքների վերաբերյալ սահմանումներ են: Յուրաքանչյուր նպատակի իրականացման համար պետք է սահմանել և լուծել որոշակի փոխհամաձայնեցված խնդիրներ:
  3. Յուրաքանչյուր խնդրի իրականացման համար սահմանվում են համապատասխան գործողություններ, ակնկալվող արդյունքներ, որոշվում են դրանց պատասխանատուները (կատարողները), ժամկետները և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Գործողությունների որոշակի շարքը հանգեցնում է այս կամ այն խնդրի լուծմանը:
  4. Գործողությունները պլանավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
  • արդյո՞ք սահմանված գործողությունները նպատակաուղղված են տվյալ խնդրի լուծմանը,
  • արդյո՞ք գործողությունները ձևակերպված են հստակ, չեն պարունակում երկիմաստություն, բոլոր կատարողները դրանք միատեսակ կհասկանան,
  • արդյո՞ք հնարավոր է ճշգրիտ չափել տվյալ գործողության արդյունքը,
  • արդյո՞ք սահմանված չեն այնպիսի արդյունքներ, որոնք իրատեսական չեն,
  • արդյո՞ք գործողությունների ամբողջությունը ապահովում է տվյալ խնդրի լուծումը:
  1. Ցանկացած գործողության համար պետք է սահմանել ակնկալվող արդյունքներ: Դրանք պետք է լինեն հավաստի, չափելի, ապահովեն տվյալ խնդրի համապարփակ ու լիարժեք իրականացումը: Ակնկալվող արդյունքները պետք է արտահայտվեն կոնկրետ ցուցանիշներով (թվեր, տոկոսներ, բնութագրիչներ) և միանշանակ ընկալելի լինեն տվյալ գործողությունն իրականացնող պատասխանատուների և կատարողների համար:
  2. Յուրաքանչյուր գործողության համար պետք է ներկայացվեն դրա իրականացման համար պահանջվող ծախսերը։ Դրանք այն ծախսերն են, որոնք անհրաժեշտ են տվյալ գործողության ակնկալվող արդյունքների լիարժեք ապահովման համար:
  3. Ծրագրի որևէ գործողության անհրաժեշտ ծախսային ուղղությունները կարող են լինել անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների (սարքեր, սարքավորումներ, ուսումնադիտողական պարագաներ, նյութեր և այլն) ձեռքբերման ծախսեր, ուսումնամեթոդական գրականության ձեռքբերման ծախսեր, ընթացիկ վերանորոգման ծախսեր, կրթական ծառայությունների մատուցման ծախսեր, սովորողների սննդի կազմակերպման ծախսեր և այլն։
  4. Սույն հավելվածի 22-րդ կետում նշված ծախսերը պլանավորելիս անհրաժեշտ է նշել ֆինանսավորման աղբյուրը, իսկ պլանավորված ֆինանսական միջոցները պետք է լինեն օպտիմալ, թափանցիկ, նպատակային, բավարարեն արդյունքի լիարժեք ապահովումը և տվյալ գործողության շահառուների ակնկալիքները:

Ծրագրի մյուս բաղադրիչը ռիսկերն են, որոնք նպատակադրման իրականացմանը խոչընդոտող հնարավոր անցանկալի գործոններն են:

  1. Ռիսկերի վերլուծությունը նպատակահարմար է պլանավորել հաստատության գործունեության որևէ ոլորտի համար նպատակներ ու խնդիրներ բաժնում՝ հետահայաց պլանավորման սկզբունքով: Սկզբում պետք է շարադրել որևէ նպատակի և դրանից բխող խնդիրների իրականացման ռիսկերը, այնուհետև նույն նպատակի և խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների պլանավորումից հետո, վերադառնալով դրան, նույն բաժնում՝ ծրագրի իրականացման գործողություններ բաժնից առաջ, ավելացնել յուրաքանչյուր գործողության իրականացման հետ կապված ռիսկերը:
  2. Ծրագրի գնահատումը ծրագրի գործողություններով պլանավորված և իրականացված արդյունքների համեմատման գործընթացն է:
  3. Գնահատման գործիքները յուրաքանչյուր գործողության առանձնահատկությունից բխող ցուցանիշներն են, որոնց միջոցով չափվում է ակնկալվող արդյունքը: Ծրագիրը մշակելիս հիմք են ընդունվում հաստատության կրթական, ֆինանսատնտեսական և այլ ցուցանիշները:

 

  1. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
  2. Ծրագրի իրականացման վերահսկողությունն իրականացվում է հաստատության գործունեության տարեկան աշխատանքային պլանի կատարման մասին հաշվետվության հիման վրա:
  3. Ծրագրի վերահսկողությունն իրականացվում է ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից՝ տարեկան առնվազն երկու անգամ։
  4. Յուրաքանչյուր կիսամյակի վերջում իրականացվում է տարեկան աշխատանքային պլանի՝ հաշվետու ժամանակահատվածում ընդգրկված աշխատանքների կատարման մասին հաշվետվության քննարկում և գնահատում։
  5. Ուսումնական հաստատության տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունը ներառում է․
  • նախատեսված խնդիրների կատարմանն ուղղված առանձին գործողությունների կատարման ցուցանիշները և դրանց հիմնավորումները,
  • չկատարված կամ թերի կատարված գործողությունների պատճառները (առկայության դեպքում), դրանց շտկմանն ուղղված միջոցառումների նկարագրությունը,
  • ցուցանիշների հիման վրա խնդիրների կատարման գնահատումը,
  • զարգացման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունները։
  1. 31. Գործողությունների կատարման ցուցանիշներն են՝
  • թվերը, որոնք ցույց են տալիս գործողությունների կատարման քանակական պատկերը,
  • տոկոսները, որոնք ցույց են տալիս գործողությունների կատարման համեմատական պատկերը,
  • բնութագրիչները, որոնք ցույց են տալիս գործողությունների կատարման որակական նկարագրությունը։

 

  • Քննարկվել է

    22.07.2022 - 06.08.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

06.08.2022 22:10

..

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 768

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Սյուզաննա Մանուկյան

31.07.2022

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափում առաջարկում եմ նաև սահմանել որոշակի միավորային կամ տոկոսային սանդղակ ,հաստատության զարգացման ծրագրի կատարողականի վերաբերյալ,որը կօգնի գնահատել կատարված աշխատանքը,համապատասխանաբար` բավարար,լավ և գերազանց: Շնորհակալություն:

Տեսնել ավելին