Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1015 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

————— 2022   թվականի        N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1015 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» N 1015 որոշումն ուժը կորցրած ճանաչել:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
  3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայության վարչական շենքերի սպասարկումն ապահովելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ընդգրկված մինչև 125 պայմանագրային աշխատողները իրենց գործունեությունը չեն դադարեցնում և շարունակում են` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը սահմանված թվաքանակի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում:
  4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությամբ չեն դադարում և գործունեությունը շարունակում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկը, «Սևան» քրեակատարողական հիմնարկը, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                          

              ՎԱՐՉԱՊԵՏ                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

     

                ԵՐԵՎԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.07.2022 - 26.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2457

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ