Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ………….................. 2022 թվականի N …….. – Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում մաքսային ծառայողների տեղափոխման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Ռոտացիան իրականացվում է մինչև մեկ տարի ժամկետով։»․

2) 4-րդ կետից հանել «վերադաս» բառը.

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ մաքսային կետ-բաժնի պետի պատճառաբանված հիմնավորմամբ մաքսային մարմնի ղեկավարը կարող է հետաձգել ռոտացիայի իրականացումը` մինչև երկու տարի ժամկետով:».

4) 7-րդ կետում «Վերադաս մաքսային» բառերը փոխարինել «Մաքսային» բառով, իսկ «մեկ ամիս» բառերը` «հինգ աշխատանքային օր» բառերով․

        5) 8-րդ կետի՝

ա․ 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) Մաքսային մարմնի մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, ներքին անվտանգության, մաքսանենգության դեմ պայքարի վարչություններում`»․

բ. 1-ին ենթակետի «ե» և «զ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

գ․ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) Մաքսային մարմնի մաքսատուն-վարչություններում, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում`».

դ. 2-րդ ենթակետի «է» և «ը» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

ե․ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) մաքսային կետ-բաժիններում`».

զ. 3-րդ ենթակետի «ե» և «զ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Քննարկվել է

    15.06.2022 - 30.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2395

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ