Հիշել նախագիծը

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք

«------» «--------» 2022 թվականի N ___ Ն

 

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. .«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում «արտադրական կանեփի» բառերից հետո լրացնել «բույսերի չորացումը,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 45.3-րդ հոդվածի 5-րդ մասում և 45.5-րդ հոդվածի 3-րդ մասում «փոխանցել» բառը փոխարինել «օտարել» բառով:

Հոդված 3. Օրենքի 45.4-րդ հոդվածում

  1. 1-ին մասի 2-րդ կետում «արտադրական կանեփի բույսի» բառերը փոխարինել «արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի» բառերով,
  2. 1-ին մասի 2-րդ կետում «տիրապետում» բառից հետո լրացնել «,օգտագործում և տնօրինում:» բառերը,
  3. 1-ին մասի 3-րդ կետում «արտադրական կանեփի» բառերից հետո լրացնել «արտադրական կանեփի չորացված զանգվածի» բառերը:
  4. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման վերաբերյալ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 45.6-րդ հոդվածում

  1. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիցենզավորման կարգում արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար նախատեսվում են պահանջներ, այդ թվում՝ լիցենզիա ստանալու համար դիմողի ֆինանսական և գույքային վիճակի, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի վերաբերյալ, ինչպես նաև այլ պահանջներ:»:

      2. 6-րդ մասի 1-ին կետում «ունեն դատվածություն» բառերը փոխարինել «դատապարտվել են» բառով:

      3. 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Լիցենզավորող մարմինը վարում է աշխատակիցների ռեեստր, որի վարման կարգը սահմանվում է Լիազոր մարմնի կողմից`

1) Աշխատակիցների ռեեստրի տվյալներին հասանելիություն պետք է ունենան նաև լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները:

2) Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, անձնագրային տվյալներ, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկություն:

3) Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության կատարման համար դատապարտված կամ այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկված կամ թմրամոլությամբ տառապող անձինք կամ նրանց ընտանիքի անդամները (ամուսին, զավակ, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) չեն կարող հանդիսանալ աշխատակիցներ:

4) Լիցենզավորման կարգով կարող են նախատեսվել աշխատակիցներին վերաբերող այլ պահանջներ: »:

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Լիազոր մարմինը ստացված հայտերը և կից փաստաթղթերը ներկայացնում է պետական մարմինների` դրանց վերբերյալ մասնագիտական դիրքորոշում ստանալու նպատակով:»

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կանեփի արտադրության գործընթացների իրականացման համար նախատեսված համապատասխան տարածքների հիմնական պահանջները, որոնց լրացուցիչ չափանիշները կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնի կողմից:»:

Հոդված 5. Օրենքի 45.7-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումների խախտումը համարվում է տրամադրված քվոտաների վերանայման (նվազեցման) հիմք: Քվոտաների վերանայման (նվազեցման) կարգը սահմանում է Կառավարությունը: Լիցենզավորված անձը մինչև տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել հաջորդ տարվա քվոտաների վերանայման (նվազեցման):

Քվոտաների խախտման թույլատրելի չափը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 1 ամիս հետո:

  • Քննարկվել է

    08.06.2022 - 23.06.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3002

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

aaaaaaaaaaaaaa<>"' aaaaaaaaaaaaaa<>"'

10.06.2022

s

Տեսնել ավելին