Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«——» «——————» 2022 թվականի №----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻN 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը սահմանելու մասին» N 1110-ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «աշխատակազմի» բառը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով:

2) Որոշման N 1 հավելվածում՝

ա. 10-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել «Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձին տեղեկատվական համակարգին միանալու համար բացվում է տիրույթ(ներ) և ըստ անհրաժեշտության անվճար տրամադրվում  անվտանգության սարք(եր):» խմբագրությամբ:

3) Որոշման N 2 հավելվածում՝

ա. վերնագրի «ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ» բառը փոխարինել «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ» բառերով:

բ. 1-ին՝ «Պայմանագրի կողմերը» բաժնում ««Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (այսուհետ` աշխատակազմ), որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կանոնադրության հիման վրա» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերով:

գ.. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-րդ կետով.

«2.3. Գրասենյակի՝ սույն պայմանագրի համաձայն ծառայություն մատուցելու իրավասություն ունեցող աշխատակիցները և նրանց նստավայրերը.

2.3.1.                                                    (նույնականացման քարտի համարը՝                    , նստավայրը՝ _________________________________________),

2.3.2.                                                    (նույնականացման քարտի համարը՝                    , նստավայրը՝ _________________________________________):»:

դ. 4.1-րդ կետը «կնքելուց» բառից հետո լրացնել «կամ սույն պայմանագրի 2.3-րդ կետում փոփոխություն  (լրացում) կատարելուց » բառերով:

ե. 4.1-րդ կետում «աշխատակազմը» բառը փոխարինել «գործակալությունը» բառով:

զ. 4.2-րդ կետում «տիրույթ» բառը փոխարինել «տիրույթ(ներ)» բառով, իսկ «սարքեր» բառը՝ «սարք(եր)» բառով:

 է. 5.1-րդ կետում «2011 » N 1746-Ն» բառերով:

ը. 5.2-րդ կետում «2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն» բառերը փոխարինել «2021 թվականի հոկտեմբերի 21-իN 1746-Ն» բառերով:

թ. 5.3-րդ կետից հանել «՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին գումարը փոխանցելու միջոցով» բառերը:

ժ. 5.4-րդ կետում «՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային» բառերը փոխարինել « համապատասխան» բառով:

ժա. 9.3-րդ կետում «2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալումասին» N 860-Ն»  բառերը փոխարինել «2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1746-Ն» բառերով։

  1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգին միանալու մասին» պայմանագիր կնքած գրասենյակները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր են N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել N 2 հավելվածով նախատեսված պայմանագրի լրացված և հաստատված օրինակը: Սույն կետով սահմանված պարտավորությունը նշված ժամկետում չկատարելը հիմք է գործող պայմանագիրը լուծելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    02.06.2022 - 17.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2471

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ