Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N _______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները եվ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման N 1 հավելվածի 170-րդ կետի 1-ին ենթակետում՝

ա. «ա» պարբերությունը «1.14.2-րդ,» բառերից հետո լրացնել «1.17-րդ,» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել «բ» պարբերությունը,

2) որոշման N 1 հավելվածի Ձև N2-ի «I Հորիզոնական գծանշում (նկար 10)» բաժնում՝

ա. «1.17» թվով սկսվող պարբերությունում «կարմիր հոծ» բառերը փոխարինել «դեղին բեկյալ» բառերով,

բ.  1.26  թվով սկսվող պարբերությունից հետո լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր «1.27» թվով սկսվող պարբերությամբ.

-«1.27 վարորդներին հուշում է  հետիոտների հնարավոր ներկայության մասին:»,

գ. «1.1, 1.2.1 և 1.3 գծերը հատելն արգելվում է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1.1, 1.2.1, 1.3 և 1.27 գծերը հատելն արգելվում է.»:

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՎԱՐՉԱՊԵՏ                                                                  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

«____» ____________2022թ.

 

ք.Երևան

 

  • Քննարկվել է

    03.05.2022 - 19.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2996

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ