PK ! ߤl [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! dQ1 1 word/_rels/document.xml.rels
PK ! daq word/document.xml
ՆԱԽԱԳԻԾՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈ Ր Ո Շ ՈՒ Մ N _______-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները եվ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.1) որոշման N 1 հավելվածի 170-րդ կետի 1-ին ենթակետում՝ ա. «ա» պարբերությունը «1.14.2-րդ,» բառերից հետո լրացնել «1.17-րդ,» բառերով, բ. ուժը կորցրած ճանաչել «բ» պարբերությունը,2) որոշման N 1 հավելվածի Ձև N2-ի «I Հորիզոնական գծանշում (նկար 10)» բաժնում՝ա. «1.17» թվով սկսվող պարբերությունում «կարմիր հոծ» բառերը փոխարինել «դեղին բեկյալ» բառերով,բ. 1.26 թվով սկսվող պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «1.27» թվով սկսվող պարբերությամբ.-«1.27 վարորդներին հուշում է հետիոտների հնարավոր ներկայության մասին:»,գ. «1.1, 1.2.1 և 1.3 գծերը հատելն արգելվում է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1.1, 1.2.1, 1.3 և 1.27 գծերը հատելն արգելվում է.»:3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ«____» ____________2022թ.ք.ԵրևանՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի հ. 955-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ Անհրաժեշտությունը. ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» հ. 955-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է՝ ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» հ. 113-Ն որոշման մեջ կատարվող փոփոխություններով, ինչից էլ բխում է որոշման ընդունման անհրաժեշտությունը: Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը 2022 թվականից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում» ծրագրի իրականացումը պատվիրակել է Երևանի քաղաքապետին՝ ներկայացված որոշման նախագիծը նպատակ է հետապնդում Երևան քաղաքում մասնակիորեն բարելավելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վիճակը և նպաստելու ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովմանը: Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում: Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին: Նախագիծն անմիջականորեն կապակցված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հետ, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետը տրանսպորտի բնագավառում իրականացնում է պատվիրակված լիազորություններ՝ Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման միջոցով: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից նշված լիազորությունները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում» 2022 թվականի ծրագրերի իրականացման մասով պատվիրակել է Երևանի քաղաքապետին, անհրաժեշտություն է առաջանում բարձրացնելու երթևեկության կառավարելությունը, այդ առումով ներմուծելու կարգավորման նոր էլեմենտներ, ինճից էլ բխում է որոշման ընդունման անհրաժեշտությունը: PK ! R%ߋ word/theme/theme1.xml
PK ! ˅Y
word/settings.xml
PK ! ) ) word/fontTable.xml
PK ! )ҏ word/webSettings.xml
PK ! ,C@ docProps/app.xml
Normal10246723834Microsoft Office Word0318falseTitle1false4498falsefalse15.0000PK ! m6=s s word/styles.xml
PK ~TIUOgI I docProps/core.xmlArmine Stepanyanhttps://mul2-mta.gov.am/tasks/1091339/oneclick/1b4828652bc781cca48aac299552e251dd9aac73360fcb26965cbcf515f44d17.docx?token=539456625c387c498dd58249e8d3fcd5Armine Stepanyan52022-04-22T08:14:00Z2022-04-22T11:48:00ZPK ! ߤl [Content_Types].xmlPK ! N N Q _rels/.relsPK ! dQ1 1 word/_rels/document.xml.relsPK ! daq 3 word/document.xmlPK ! R%ߋ word/theme/theme1.xmlPK ! ˅Y
word/settings.xmlPK ! ) ) s+ word/fontTable.xmlPK ! )ҏ 3 word/webSettings.xmlPK ! ,C@ 7 docProps/app.xmlPK ! m6=s s ; word/styles.xmlPK ~TIUOgI I docProps/core.xmlPK