Հիշել նախագիծը

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3․1-րդ և 3․2-րդ մասերով․

«3․1․ Կատարողական վարույթի շրջանակում առանձին կատարողական գործողության իրականացումը Գլխավոր հարկադիր կատարողի կողմից սահմանված դեպքերում և կարգով կարող է վերապահվել այլ հարկադիր կատարողի՝ առանց կատարողական վարույթը փոխանցելու։

3․2․ Կատարողական վարույթի շրջանակում առանձին օժանդակ գործառույթներ կարող են իրականացվել հարկադիր կատարման ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանման (տարածքային մարմնի) կամ այլ աշխատակցի կողմից։»։

 

Հոդված 2 Օրենքի 32-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 32․1 հոդվածով․

«Հոդված 321. Կատարողական վարույթները միացնելը և առանձնացնելը

  1. Կատարողական գործողությունների առավել արդյունավետ կատարման նպատակով մի քանի կատարողական վարույթներ կարող են միացվել մեկ վարույթում կամ մեկ կատարողական վարույթից կարող են առանձնացվել առանձին պահանջներով վարույթներ։
  2. Կատարողական վարույթների միացման և առանձնացման մասին որոշումն ընդունում է՝
  • հարկադիր կատարման ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման (տարածքային մարմնի) ղեկավարը, եթե միացվում են տվյալ ստորաբաժանումում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթները ենթակա են իրականացման տվյալ ստորաբաժանումում.
  • Գլխավոր հարկադիր կատարողը, եթե միացվում են հարկադիր կատարման ծառայության տարբեր ստորաբաժանումներում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթը ենթակա է փոխանցման հարկադիր կատարման ծառայության մեկ այլ ստորաբաժանում։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    04.04.2022 - 19.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3365

Տպել