Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 16.06.2022 - 01.07.2022

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից հարկադիր կատարողի կողմից ներկայացված հարցումների հիման վրա կատարողական վարույթով պարտապանների և պահանջատերերի կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, քանակի և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու իրավական հնարավորություն։
0 3044

Քննարկվել է 02.05.2022 - 17.05.2022

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հարկադիր աճուրդին վերաբերող դրույթները և հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում ծագող՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա գույքի գնահատման, լոտի մեկնարկային գնի հավելումների վերաբերյալ հարաբերությունները, որոնք ներկայումս կարգավորվում են հարկադիր աճուրդին վերաբերող դրույթներով, կարգավորել բացառապես հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերվող նորմերով՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերող նորմերում ընդլայնելով նաև աճուրդը չկայացած համարելու հիմքերի շրջանակը, աճուրդին պահանջատիրոջ մասնակցության հնարավորությունները։ Կարգավորման նպատակը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում կիրառելի իրավանորմերի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում առկա անհստակությունները և ոչ միատեսակ մոտեցումները հաղթահարելն է, առկա կարգավորումների համապատասխանեցումը հասարակական հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակին և կատարողական վարույթի ամբողջական թվայնացման ապահովումը։  Նախագծով առաջարկվում է նաև թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվելու դեպքում լոտի մեկնարկային գին սահմանել գնահատված արժեքի 90 տոկոսը, որի նպատակը քննարկվող խումբ գույքերի իրացվելիության բարձր հավանականությունն ու արագ իրացվելիությունն ապահովելու հետ մեկտեղ իրենց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ապահովելն է նաև կատարողական վարույթի կողմերի՝ պարտապանի և պահանջատիրոջ համար։ Միաժամանակ, առաջարկվում է լրացնել և հստակեցնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման հիմքերի շրջանակը՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի համապատասխան նորմը համապատասխանեցնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի՝ ներկայումս գործող կարգավորումներին՝ նշված օրենքների միջև առկա անհամապատասխանությունը վերացնելու և տարատեսակ մեկնաբանությունները բացառելու նպատակով։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հարկադիր էլեկտրոնային աճուրդին վերաբերող նորմերի միատեսակ մեկնաբանությունը, հնարավորինս համապարփակ կարգավորել հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման հարաբերությունները, ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ գույքի հարկադիր իրացման՝ որպես կատարողական վարույթի փուլի, ամբողջությամբ էլեկտրոնային դառնալու համար, բարձրացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի գրավչությունը, հստակեցնել աճուրդի անվավերության հետևանքները՝ անվավերության հետևանքով գույքը պարտապանին (դրա նախկին սեփականատիրոջը) վերադարձնելը որպես անվավերության հետևանք կիրառելի համարելով միայն բացառիկ դեպքերում, ընդլայնել հարկադիր էլեկտրոնային աճուրդին պահանջատիրոջ մասնակցության հնարավորությունները՝ այդպիսով բարձրացնելով նաև հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման արդյունավետությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու, աճուրդը չկայացած համարելու, հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու հարաբերություններում ապահովել կատարողական վարույթով պահանջատիրոջ, պարտապանի, հարկադիր էլեկտրոնային աճուրդով գնորդների և աճուրդին մասնակցող այլ անձանց իրավունքների և օրինական շահերի համապարփակ պաշտպանություն։  
0 3433

Քննարկվել է 12.04.2022 - 28.04.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի № 1160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով առաջարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակի, ձևի, մոդելի և թվի ցանկը համապատասխանեցնել Ծառայության ներկայիս կառուցվածքին և կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների գործառույթներից ելնելով՝ հրազեն կրելու անհրաժեշտությանը։
0 2879

Քննարկվել է 04.04.2022 - 19.04.2022

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով նախատեսվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում որոշակի գործողություններ միևնույն կամ այլ ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանել կատարողական վարույթները մեկ վարույթում միավորելու և առանձնացնելու վերաբերյալ կարգավորումներ։
0 3285

Քննարկվել է 04.04.2022 - 19.04.2022

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով նախատեսվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունելու գործընթացը, սահմանել գույքն ի պահ ընդունելու իրավունք ունեցող անձանց շրջանակին, գույքն ի պահ ընդունելու գործընթացի ձևակերպմանը, գույքի պահպանության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից ի պահ ընդունված և սեփականատիրոջ կողմից չպահանջված կամ չընդունված գույքի հետագա տնօրինմանն առնչվող կարգավորումներ։
0 2795

Քննարկվել է 04.04.2022 - 19.04.2022

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի համար վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի անձնական հաշվին (էլեկտրոնային դրամապանակում) առկա դրամական միջոցները և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում պարտապանի անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա դրամական միջոցները (միավորները) հայտնաբերելու և դրանց նկատմամբ բռնագանձում տարածելու գործիքակազմով օժտելն է։
0 2719

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 24.10.2019 - 08.11.2019

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Նախորդ տարիներին նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի, այնուհետ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամաններով:        ՀՀ Սահմանադրության (06.12.2015թ. փոփոխություններով) 6-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ նույն հոդվածի դրույթների համաձայն, պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածով նախատեսված է, որ ՀՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:        Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի իրավասությունները և դրանք ամրագրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում:                  
1 6825