Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

  1) Որոշման 1-ին կետով հաստատված կարգի 16-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.        

«10) շինարարության ավարտից հետո ստորաբաժանված և հասցեավորված մասնաշենքերից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը ինքնուրույն գույքային միավոր բնակարանների հանձնում ընդունում պետությանը, և մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքում վերջինիս նշած անձանց (շահառուների) հետ»:

 2) Որոշման 1-ին կետով հաստատված կարգի 16-րդ կետի 11-րդ ենթակետի «դ» պարբերության «կառուցապատողը պարտավոր է մինչև 2018 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել  «կառուցապատողը պարտավոր է մինչև 2018 թվականի  նոյեմբերի 1-ը» բառերով:

  • Որոշման 1-ին կետով հաստատված կարգի 28-րդ կետի 8-րդ ենթակետի «մինչև

2019 թվականի հուլիսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    14.09.2017 - 05.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8456

Տպել

Առաջարկներ`

Անի Գալստյան

25.09.2017

Հաշվի առնելով Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների և սպասարկման ցածր որակը՝ առաջարկում եմ ծրագրի հիփոթեքային ֆինանսավորումը իրականացնել մի քանի բանկերի միջոցով, այլ ոչ թե միայն Արդշինբանկի:

Vahagn Melik-Parsadanyan

25.09.2017

Առաջարկում եմ կառավարության վերոնշյալ փաստաթղթի 7-րդ բաժնում սահմանել չվերանորոգված բնակարանի մանրամասն նկարագիրը. պատերի գաջապատում, հատակի հարթեցում, պատուհանների տեղադրում, հոսանքի լարերի առկայություն...

Արսեն Գրիգորյան

22.09.2017

Առաջարկում եմ Կառավարության վերոնշյալ որոշման 20-րդ կետում կատարել լրացում, որով վարկատուն պարտավորվում է պայմանագրի գործողության ընթացքում համապատասխան եկամուտ հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում որպես համավարկառու ճանաչել շահառուի ընտանիքի անդամներին։

Տեսնել ավելին