Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1209-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

  • Քննարկվել է

    14.09.2017 - 05.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8513

Տպել

Առաջարկներ`

Անի Գալստյան

25.09.2017

Հաշվի առնելով Արդշինբանկի կողմից առաջարկվող ծառայությունների և սպասարկման ցածր որակը՝ առաջարկում եմ ծրագրի հիփոթեքային ֆինանսավորումը իրականացնել մի քանի բանկերի միջոցով, այլ ոչ թե միայն Արդշինբանկի:

Vahagn Melik-Parsadanyan

25.09.2017

Առաջարկում եմ կառավարության վերոնշյալ փաստաթղթի 7-րդ բաժնում սահմանել չվերանորոգված բնակարանի մանրամասն նկարագիրը. պատերի գաջապատում, հատակի հարթեցում, պատուհանների տեղադրում, հոսանքի լարերի առկայություն...

Արսեն Գրիգորյան

22.09.2017

Առաջարկում եմ Կառավարության վերոնշյալ որոշման 20-րդ կետում կատարել լրացում, որով վարկատուն պարտավորվում է պայմանագրի գործողության ընթացքում համապատասխան եկամուտ հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում որպես համավարկառու ճանաչել շահառուի ընտանիքի անդամներին։

Տեսնել ավելին