Հիշել նախագիծը

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հոդված 1 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 1-ին պարբերության «առևտրային բանկեր» արտահայտությունից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպություններ և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններ» բառերով։

2) 3-րդ մասի 2-րդ պարբերության «առևտրային բանկեր» արտահայտությունից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպություններ և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններ» բառերով։

3) 3-րդ մասի 3-րդ պարբերությունը «առևտրային բանկեր» արտահայտությունից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպություններ» արտահայտությամբ։

4) 3-րդ մասի 4-րդ պարբերությունը «առևտրային բանկեր» արտահայտությունից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպություններ» արտահայտությամբ։

 

Հոդված 3 Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ նախադասությամբ

«Սույն օրենքի իմաստով դրամական միջոցներ են համարվում․

  • կանխիկ դրամական միջոցները.
  • բանկային հաշիվներում և ավանդներում առկա դրամական միջոցները.
  • վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի անձնական հաշվին (էլեկտրոնային դրամապանակում) առկա դրամական միջոցները.
  • ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում պարտապանի անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա դրամական միջոցները (միավորները)` այնքանով, որքանով դրանք ենթակա են վճարման (վերադարձման) պարտապանին։»։

 

Հոդված 3 Օրենքի 46-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների, վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի անձնական հաշիվներում (էլեկտրոնային դրամապանակներում) առկա դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին, վճարահաշվարկային կազմակերպություններին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ: Ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում պարտապանի անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանքը կարող է դրվել ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է համապատասխան նախարարը»։

  • 2.1-րդ և 4-րդ մասերում «պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը» բառերը փոխարինել «պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին հաղորդագրություն (որոշում) ստացած կազմակերպությունը» բառերով։

 

Հոդված 4 Օրենքի 73-րդ հոդվածի «Պարտապանի հաշիվների սպասարկում իրականացնող բանկի կամ այլ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին հաղորդագրություն (որոշում) ստացած կազմակերպության» բառերով»։

 

Հոդված 5 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
  2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետոհարուցված կատարողական վարույթների նկատմամբ։
  • Քննարկվել է

    04.04.2022 - 19.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Դատական ակտերի հարկադիր կատարում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2800

Տպել