Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 Իրավականակտիանհրաժեշտությունը (նպատակը)

      Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականով: Նպատակը կրթության բոլոր մակարդակներում հստակեցնել հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման խնդիրը` ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների, չափորոշիչների հստակեցումը, ռուսերենի դասաժամերի հստակ բաշխումը, ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխությունը, ուսուցիչներին ներկայացվող պահանջների հստակեցումը և համապատասխան մեթոդաբանության մշակման խնդիրը: Նպատակն է ապահովել իրական գործնական արդյունք, այն է՝ ռուսերենով հաղորդակցության հիմքերի ստեղծում, անձի հոգևոր և մտավոր զարգացում: Ռուսերենի դասավանդման  շնորհիվ սովորողների գիտակցության մեջ տեղի ունեցող տարբեր լեզվական համա­կարգերի փոխներգործության և համեմատության հիման վրա համընդհանուր գործառնու­թյուն­ների խոս­քային կարողու­թյունների ձևավորվում և զարգացում: Ուսումնադաստիարակ­չական ամբողջ գործընթացը ռուսերենի ուսուցման պարագայում ուղղված է հաղորդակցական կոմպետեն­ցիայի ձևավորմանը, որը դիտարկ­վում է որպես ռուսերենի ուսուցման/ուսում­նառության գլխավոր նպատակ և իրականացվում է հան­րակրթական դպրոցի բո­լոր աստիճան­ներում (տարրական, միջին և ավագ):

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

  • Հայաստանի Հանրապետությունում ռուսերենի դասավանդման զարգացումը պետք է ուղղված լինի միջավայրի ձևավորմանն ու հաղորդակցական գործունեության հնարավորությունների ընդլայնմանը խթանելուն: Այն կարևոր է՝ հաղորդակցության հիմք ստեղծելուն, կարողանալով որոշակի իրադրություններում և նախատեսված թեմաների շրջանակում հաղորդակցվել ռուսերենով, ստանալ գիտելիքներ տվյալ երկրի, ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի ամենաբնորոշ երևույթների մասին:

Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ապահովել ռուսերենի ուսումնառությունը դպրոցներում, որը սովորողներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու գիտելիք ու հմտություններ՝ միմյանց հետ արդյունավետ համագործակցելու, գիտելիքներ ստանալու տվյալ երկրի, ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի ամենաբնորոշ երևույթների մասին:

 

  1. Կարգավորման առարկան

Ռուսերենի ուսուցմամբ զարգացնել սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցման կարողությունները:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

        Կրթության բոլոր մակարդակներում լիարժեքորեն կապահովվի ռուսերենի ուսուցման կազմակերպումն ու զարգացումը: Սովորողների մոտ կձևավորվի լեզվամտածողություն, կստեղծվեն հնարավորություններ՝ արդյունավետ համագործակցության համար, կստեղծվեն միջմշակութային կապեր:

 

ՏԵՂԵԿԱՆՔ 1

 << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատությունում ռուսերենի դասավանդման հայեցակարգին հավանություն տալու մասին>> ՀՀ  կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի ծագում:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ 2

 <<ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

<<Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատությունում ռուսերենի դասավանդման հայեցակարգին հավանություն տալու մասին>>  ՀՀ  կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

Հիմնավորում

       Հայեցակարգը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա։ Դասավանդման հիմնական նպատակը ռուսերենի իմացության համապատասխան մակարդակի ապահովումն է սովորողների համար: 

Դասավանդման առաջնային նպատակն է. զարգացնել սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցման կարողությունները՝ հաշվի առնելով նրա տարիքային առանձնահատկություններն ու նախասիրությունները:  Ստեղծել հաղորդակցության հիմք, կարողանալով որոշակի իրադրություններում և նախատեսված թեմաների շրջանակում հանպատրաստից հաղորդակցվել ռուսերենով, ստանալ գիտելիքներ տվյալ երկրի, ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի ամենաբնորոշ երևույթների մասին:

    

 

 

 

  • Քննարկվել է

    11.09.2017 - 29.09.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 47823

Տպել

Առաջարկներ`

Լիլիթ Հարությունյան

29.09.2017

Խնդրում եմ իմ՝ 28.09.2017 թ. առաջարկն ամփոփաթերթում ներառել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը միալեզու է, ուստի հայեցակարգի 5-րդ բաժնի 2-րդ պարբերությամբ նախատեսված` «Ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում» նորմը պետք է հանել՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությանը հակասելու հիմքով. ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Հայեցակարգում նախատեսված նորմը բնորոշ է երկլեզու (բազմալեզու) կրթական համակարգին:

Դավիթ Մաթևոսյան

29.09.2017

որևէ օտար լեզու օտար այլ լեզուների հանդեպ, մանավանդ մայրենիի հանդեպ արտոնյալ դասավանդաան, արտոնյալ կարգավիճակի իրավունք ունենալ չի կարող։ քննարկելի է միայն մի բան՝ լեզվի միջազգային լինելու, տարածվածության աստիճանը և ըստ այդմ՝դասավանդման մակարդակը, խորությունը, գիտական ու գեղարվեստական գրականության տարածվածությունը։ այլ կերպ՝ պիտի լինի բոլոր օտար լեզուների դասավանդման ՄԻԱՅՆ ՄԵԿ հայեցակարգ։

Levon Yavrumyan

28.09.2017

ընթերցեք Ձեր եզրակացությունը . «ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Ամփոփելով շարադրվածը՝ կարելի է պնդել, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է դպրոցում լիարժեք լեզվակրթության խնդրի լուծման պարագայում` սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարա­կության մեջ ապրելուն և գոր­ծունեություն ծավալելուն նախապատրաստելով» : Որտե՞ղ եք տեսել Հայաստանում Բազմազգ ու բազմամշակութային հասարակություն:

Տեսնել ավելին