Հիշել նախագիծը

ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬ 2022 թվականի N -Ն

ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 242-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022թ. ...................... ........
Երևան

 

 

 


Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի ____________ «_____»-ի
N ________ որոշման

Ց Ա Ն Կ
ԳԱՂՏՆԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

1. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են բնակարանների կամ այլ տարածքների գաղտնի (ծպտյալ) տեսահսկման և գաղտնալսման, դրանցում տեղի ունեցող իրադարձությունների ու խոսակցությունների հսկման և ձայնագրման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
2. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են համակարգչային ցանցեր և համակարգեր անհետք ներթափանցելու, դրանցում մուտքագրվող, պահվող, մշակվող կամ հաղորդվող տեղեկատվությունը կորզելու (փոփոխելու, ոչնչացնելու) և ամրագրելու հնարավորություն ստեղծելու համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
3. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են առանց բանալիների բնօրինակի մեխանիկական, էլեկտրամեխանիկական, էլեկտրոնային և այլ կողպող սարքերը բացելու ու հետագայում վերականգնելու (փակելու) համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
4. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են հեռախոսային (ֆիքսված, բջջային և այլ տեսակի կապի) խոսակցությունների կամ հաղորդագրությունների (SMS, MMS, ֆաքս, e-mail հաղորդագրությունների և այլն), ինտերնետային ցանցում աշխատանքի գաղտնի (ծպտյալ) վերահսկման, գաղտնալսման և ձայնագրառման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
5. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնի (ծպտյալ) վերահսկման համար, ծրարի, փաթեթի (արտաքին թաղանթի) անհետք բացմամբ և վերականգնմամբ կամ առանց բացելու, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
6. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են առարկաները նույնացնող (թղթադրամներ, իրեր, փաթեթներ, փաստաթղթեր և այլն) անտեսանելի նշանների տեղադրման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
7. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են շարժական և ոչ շարժական (ստացիոնար) ռադիոտեղորոշման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
8. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են իրերի և փաստաթղթերի գաղտնի (ծպտյալ) հետազոտման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար.
9. Տեխնիկական (այդ թվում` նաև ծրագրային) միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են անձանց, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների տեղաշարժի գաղտնի (ծպտյալ) հսկման համար, ինչպես նաև ստանդարտ տեխնիկական, այդ թվում` նաև ծրագրային միջոցներ, որոնք հարմարեցված կամ լրացուցիչ մշակված (ձևափոխված) են այդ նպատակների համար:

 

  • Քննարկվել է

    04.03.2022 - 19.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3899

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ