Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ժաննա Աբրահամյան 09.02.2022 21:16:07 Կարծում եմ նախագիծը լավ է մշակված։ Հաշվի առնելով նաև օտար լեզուների դերը՝ կարելի է նաև ուշադրություն դարձնել այն լեզուներին, որոնց մասնագետների պահանջարկ կա (օրինակ՝ ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն)։ Նախագծով՝ որոշ բուհերի «Օտար լեզու և գրականություն» , «Մասնագիտական մանկավարժություն»ի նչպես նաև «Լեզվաբանություն» մասնագիտություններին, ըստ լեզուների, նախատեսված են տեղեր: Փոփոխություն չի կատարվել
2 Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ 10.02.2022 16:59:12 Հիմնականում համամիտ լինելով ՀՀ կառավարության որոշման նախագծի դրույթներին և հիմնավորումներին՝ կցանկանայի մի դիտարկում անել. հատուկ ուշադրություն պետք է դարձնել մարզերում գործող բուհերին /կամ նրանց մասնաճյուղերին/: Խոսքս կոնկրետ վերաբերում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղին այս տարի ընդունելության տեղեր չհատկացնելուն: Այս կրթական հաստատությունն իր գործունեության տարիների ընթացքում համալրել է տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջարկը մրցունակ կադրերով, ապահովել բազմաթիվ երիտասարդների կայուն գիտելիքներով՝ լուծելով սոցիալական տարբեր խնդիրներ: Տեղեր չհատկացնելը կխոչընդոտի այս գործընթացի շարունակականությանը և մարզաբնակ երիտասարդների՝ տեղում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությանը: Առաջարկում եմ հնարավորության դեպքում բացառության կարգով հաշվի առնել այս հանգամանքը, և պահպանել յուրաքանչյուր մարզում գոնե մեկ ԲՈՒ-ում սովորելու հնարավորությունը: Կարծում եմ նշված կրթօջախում ուսանողների թիվը հիմք և ապացույց է այդ մասով բացառության մեխանիզմ ներդնելու համար: ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը հիմնադրվել է Վայոց ձորի մարզում՝ ՀՊՏՀ կանոնադրական նպատակների իրագործման նպատակով, որի համար որպես ռազմավարական նպատակներ են սահմանվել՝ մարզում որակյալ բարձրագույն կրթության ծառայությունների մատուցումը,բարձրագույն կրթության հասանելիության և մատչելիության աստիճանի մեծացումը և այլ ռազմավարական նպատակներ, որոնցից ամենաառանցքայինը մարզի ավագ դպրոցների և ՄՄԿ հաստատությունների շրջանավարտների համար որակյալ տնտեսագիտական բարձրագույն կրթության ապահովումն է։ Այդ նպատակով ՀՊՏՀ ՊՈԱԿ-ը Եղեգնաձորի մասնաճյուղի համար բակալավրիական կրթության համակարգում լիազոր մարմնի լիցենզավորմանն է ներկայացրել «Կառավարում», «Հաշվապահական հաշվառում և հարկում» և «Ֆինանսներ» կրթական ծրագրերը (առաջին երկուսը նաև հեռակա ուսուցմամբ), իսկ մագիստրատուրայում՝ «Կառավարում» և «Հաշվապահական հաշվառում» կրթական ծրագրերը, որոնց տարեկան ուսման վարձերը էականորեն ավելի ցածր է սահմանել, քան ՀՊՏՀ Երևանի համալիրում և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում։ Նշյալ քաղաքականության հիմնական նպատակը հանդիսացել է մարզաբնակ դիմորդների համար ուսման վարձի և, Երևանում սովորելու պարագայում, կեցության հավելյալ ծախսերի էական տնտեսումների հնարավորության ընձեռումը, մարզում բարձրագույն կրթության հասանելիության և մատչելիության բարձրացումը և դրանով մասնաճյուղում ուսումնառության գրավչության ավելացումը։ ՀՀ Վայոց ձորի մարզը բուհերի դիմորդների ընդհանուր թվի մեջ ունի ամենափոքր տեսակարար կշիռը, ինչը մարզում որակյալ բուհական կրթություն ապահովելու տեսանկյունից, անգամ մարզի բոլոր դիմորդներին մարզում պահելու պարագայում որևէ հնարավորություն չի ընձեռում (նկատի առնելով որակյալ կրթական ենթակառուցվածքներ և ակադեմիական կազմ ձևավորելու, պահպանելու ու հետևողականորեն զարգացնելու ֆինանսական բաղադրիչը)։ Միաժամանակ, չնայած մասնաճյուղում տարեկան ուսման վարձի էապես ցածր սահմանելու որդեգրված քաղաքականությանը, այն հիմնականում չի իրականացրել մարզի շրջանավարտների համար բարձրագույն կրթությունը (ներառյալ հենց տնտեսագիտական կրթությունը) ավելի մատչելի դարձնելու ռազմավարական նպատակը, ինչը փաստում են մարզի դիմորդների նախապատվությունների վերլուծության և այլ մարզերի (որտեղ գործում են մարզային բուհեր) ցուցանիշների հետ համադրման արդյունքները : Համաձայն վերլուծությունների, պարզ է դառնում, որ մարզում ավելի մատչելի տարեկան ուսման վարձի չափ և ուսմանը հարակից այլ հավելյալ ծախսեր (բնակարանի վարձակալություն, հավելյալ կոմունալ և կենցաղավարման ծախսեր) չպահանջող բուհի առկայության պարագայում մարզի դիմորդների շուրջ 90%-ի կողմնորոշվածությունը հենց դեպի Երևան քաղաքում տեղակայված բուհեր փաստում է այն մասին, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն այնուամենայնիվ չի ապահովում մարզի շրջանավարտների համար ավելի մատչելի այլընտրանքի իր գործառույթը։ Հատկանշական է, որ ՀՊՏՀ-ը մարզի շրջանավարտների համար բարձրագույն կրթության և մասնավորապես տնտեսագիտական կրթության մատչելի և հասանելի այլընտրանքի ապահովման խնդիրը լուծել չկարողանալով կրում է էական ֆինանսական վնասներ, քանի որ յուրաքանչյուր տարի լիցենզիոն պլանային տեղերը չեն համալրվում։ Այս պայմաններում ՀՊՏՀ-ն` չհամալրված տեղերում ավելի մեծ ֆինանսական վնասներ չկրելու նկատառումից ելնելով, 3 կրթական ծրագրեր ընդունված դիմորդներին հրամանագրել է 1 կրթական ծրագրում։ Սրանով ՀՊՏՀ չի կարողացել ապահովել նաև դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը (իր նախընտրած մասնագիտությանը) համարժեք կրթական ծառայություն մատուցելու ստանձնած առաքելությունը և որակյալ կրթության ապահովումը։ ՀՊՏՀ գիտական խորհրդը որոշում է կայացրել 2022-2023 ուսումնական տարվանից ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում դադարեցնել ընդունելությունը: Համաձայն որի էլ՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 25-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված ցանկում ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը ներառված չէ: Ամփոփելով վերոգրյալը, նշեմ նաև, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև նոր ցանկի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ»: Խնդրո առարկա հարցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է բուհի կայք էջում՝ հետևյալ հղմամբ https://asue.am/announcement/clarification: Փոփոխություն չի կատարվել
3 Շուշանիկ Դանիելյան 10.02.2022 23:14:36 Ես ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանող եմ 3րդ կուրսի հեռակա բակալավր, բակալավրը ավարտելուց հետո կրթությունս նախատեսում եմ շարունակել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի մագիստրատուրյում։ Ցավով տեղեկացա, որ հնարավոր է այլևս ընդունելություն չլինի։ Առաջարկում եմ վերանայել այդ վարկածը, քանի որ ինձ նման շատ ուսանողներ կան ովքեր ունեն բարձր առաջադիմությու և մեծ ցանկությու սովորելու, բայց չունեն Երևան հասնելու հնարավորություն… Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
4 Լուսինե Մարտիրոսյան 11.02.2022 22:04:58 Նախագիծը միանշանակ հակասում է ՀՀ կառավարության կողմից որդեգրված մարզերի համաչափ զարգացման ծրագրային դրույթներին։ 2022/2023թթ ընդունելության համար տեղեր չհատկացնել Վայոց ձորում գործող միակ ԲՈՒՀ-ին (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի <Եղեգնաձոր> մասնաճյուղ), որը կրթական և սոցիալական լուրջ խնդիր է լուծում մարզում, և կրթության սահմանադրական իրավունքից զրկել սահմանամերձ բնակավայրերի առանց այն էլ ամեն ինչից զրկված երիտասարդներին և նրանց ծնողների վրա դնել քաղաքում կրթություն ստանալու անհաղթահարելի բեռը առնվազն անթույլատրելի է։ Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
5 Ալեն Գևորգյան 11.02.2022 22:37:21 2018-2020թթ սովորել և հաջողությամբ ավարտել եմ ՀՊՏՀ <<Եղեգնաձոր>> մասնաճյուղի <<Գործարար վարչարարություն>> բաժինը՝ ունենալով շատ ծանր աշխատանքային գրաֆիկ և երկու մանկահասակ երեխա։ Բնականաբար դա անհնար կլիներ, եթե ԲՈՒՀ-ը նույն մարզում չլիներ։ Զարմանալի է, որ նախագծով 2022/2023թթ համար ընդունելության տեղեր չեն հատկացվել Վայոց ձորի (իմիջիայլոց հենց այս մարզում է տեղակայված Հայաստանի առաջին՝ Գլաձորի համալսարանը) միակ ԲՈՒՀ-ին; Սա նշանակում է, որ կառավարությունը խրախուսում է երկրում առկա առանց այն էլ չափազանց մեծ ուրբանիզացիան, ինչպես նաև հստակորեն զրկում որոշակի խավի կրթություն ստանալու իրավունքից։ Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
6 Ռոզա Հարությունյան 12.02.2022 20:33:05 Հետաքրքիր է՝ ի՞նչ տրամաբանությամբ է ՀՊՏՀ Եղեգնաձոր մասնաճյուղը դուրս մնացել ցանկից։ Չե՞ք կարծում, որ մարզի զարգացումը պետք է սկսել մարզերից։ Ի դեպ, որքան էլ զարմանալի հնչի, մարզերում ապրում են գիտակից քաղաքացիներ։ Երբ Վայոց ձորն ուներ Գլաձորի համալսարան, բազմաթիվ շրջաններ շա՜տ հեռու էին կրթության գաղափարից։ Հուսամ՝ Եղեգնաձոր մասնաճյուղը կշարունակի ուսանողներ ընդունել՝ համախմբելով երիտասարդությանը մեկ և ամենակարևոր նպատակի շուրջ, որն է գիտելիքահեն հասարակության ձևավորումը, քանզի Վայոց ձորը եղել է, մնում է և մնալու է կրթությանն լավագույն օրրանը։ Հարգանքով՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ներկա և ապագա ուսանողուհի Հարությունյան Ռոզա Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
7 Մարինե Համբարձումյան 12.02.2022 20:42:17 Կրթական ոլորտի հարգելի' ներկայացուցիչներ, Ես, լինելով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողուհի, մտահոգված եմ բուհի ընդունելության դադարեցման համար։ Հանրապետությունում դիմորդների թվաքանակի նվազման ֆոնին բուհն այժմ ունի 250-ից ավելի ուսանող, որը բարձր ցուցանիշ է նման քիչ բնակչություն ունեցող մարզի համար։ Փակելով մարզում գործող միակ բուհը՝ նպաստում եք դեպի մայրաքաղաք միգրացիային, կփակվեն աշխատատեղեր, Եղեգնաձորի պետական քոլեջը նույնպես կկորցնի իր նշանակությունը, որի շրջանավարտները հնարավորություն ունեն երկրորդ կուրսից սկսել բարձրագույն ուսումը։ Խնդրում ենք վերանայել Ձեր որոշումը և վերականգնել 2022/23 ուսումնական տարվա ընդունելությունը, քանի որ բուհն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ կարևոր ռազմավարական նշանակություն մարզի զարգացման գործում։ Շնորհակալություն Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
8 Անահիտ Թովմասյան 12.02.2022 21:53:16 Համաձայն չեմ 2022/2023 ուսումնական տարվա ընդունելիության տեղերի հատկացմանը, քանի որ չկան հատկացված տեղեր ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղին։ Տեղեր չհատկացնելով մարզի միակ բուհին` դուք վատթարացնում եք առանց այդ էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող դիմորդներին, որոնք այս որոշումից ստիպված պետք է տեղափոխվեն Երևան, ինչը մեծ ֆինանսների հետ է կապված։ Նաև վատթարանում է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների դրությունը, չէ՞ որ մեծ թվով ուսանողներ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ ընդունվելու ակնկալիքով են դիմել քոլեջ։ Ի վերջո հաշվի չեն առնված ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դերը մարզի զարգացման և առաջընթացի գործում։ Խնդրում եմ վերանայել որոշումը և խթանել մարզային կրթությանը։ Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
9 Yerazik Vardanyan 12.02.2022 22:36:27 Ցանկանում եմ 2022_2023 թվականին դիմեմ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ մագիստրատուրա, սակայն ընդունելիության տեղ հատկացված չէ, խնդրում եմ վերանայել որոշումը։Շնորհակալություն Արված առաջարկը չի վերաբերում բակալավրի ընդունելության տեղերին, այն վերաբերում է մագիստրատուրայի ընդունելության տեղերին: Փոփոխություն չի կատարվել
10 Yerazik Vardanyan 12.02.2022 22:40:40 2022֊23 ուս տարում ցանկանում եմ դիմել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ մագիստրատուրա,սակայն ընդունելիության տեղ հատկացված չէ,խնդրում եմ վերանայել որոշումը։Կանխավ շնորհակալություն Առաջարկը կրկնվում է: Փոփոխություն չի կատարվել
11 Անահիտ Բաբայան 13.02.2022 16:46:20 Uzumem dimel Առաջարկը հստակ չէ Փոփոխություն չի կատարվել
12 Անահիտ Բաբայան 13.02.2022 16:50:09 Լավ կլինի նաև օտար լեզուների առկայությունը Նախագծով՝ համապատասխան բուհերում, համապատասխան կրթական ծրագրերով (ըստ լեզուների) տեղեր նախատեսված են Փոփոխություն չի կատարվել
13 Անիտա Հովսեփյան 13.02.2022 18:16:41 Լինելով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանող` չեմ կարող անտարբեր նայել այն փաստին, որ ընդունելության ցուցակներում ընդգրկված չէ մեր մասնաճյուղը։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մարզի միակ բուհը, յուրաքանչյուր պահի, եղել և մնում է տեղի երիտասարդությանը համախմբող ու լավագույնս զարգացնող կառույցը։ Մասնաճյուղում ընդունելությունը դադարեցնելը առնվազն չտրամաբանված է, քանի որ այն ապահովում է իսկապես բարձր որակ և տալիս գրագետ ու մրցունակ շրջանավարտներ։ Այն շատ դիմորդների համար ամենալավ հնարավորությունն է սովորել ցանկալի մասնագիտությունը տեղում` առանց ֆինանսական լրացուցիչ դժվարությունների։ Խնդրում եմ վերանայել ընդունելության տեղերի հետ կապված որոշումը, նպաստել մարզի զարգացմանը։ Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
14 Լիանա Հակոբջանյան 17.02.2022 23:50:49 ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հեռակա բակալավրի 3֊րդ կուրսի ուսանող եմ։Ունեմ առաջարկ ՝ երբ ուսման վարձի փոխհատուցման ծրագիր եք ընդունում հաշվի առեք,որ փակվում է բարձրագույն հաստատության մասնաճյուղ ,որը գտնվում է Վայոց ձորի մարզում ու շատուշատ երիդասարդներ զրկվում են բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից ։Այդ փոխհատուցումները կամ մասնակի վճարները ավելի նպատակահարմար կլիներ ներդրվեր մարզում միակ համալսարանը պահելու և շատ երիտասարդների բարձրագույն կրթությունից չզրկելու գործում ,քան մի քանի ուսանողի նպաստի ձևեով ուսման վարձի փոխհատուցում կատարվեր ։ Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
15 Աննա Սահրադյան 18.02.2022 09:50:18 Մարզում կրթություն ստանալը շատ ընտանիքների համար ուղղակի շատ լավ հնարավորություն է։Ուսանողության մեծ մասը հենց տեղում է անցնում աշխատանքի։ Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
16 Լիա Պապոյան 18.02.2022 09:58:49 Ք.Եղեգնաձորի Տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի փակվելը մեծ խնդիր կառաջացնի ինչպես երիտասարդության շրջանում այնպես էլ նրանց ընտանիքներում։ Հիմնական մասը ուսանողների նախընտրում են մնալ մարզում սուղ հնարավորությունների պատճառով, ուսում ստանալ և աշխատել տեղում։ Մասնաճյուղի փակվելը ոչ միայն կնպաստի ապագա մասնագետների կրճատմանը, այլ նաև մարզից հեռանալուն։ Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
17 Մարինե Կուրղինյան 18.02.2022 10:01:58 Եղեգնաձորի տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի փակվելը զրկում է ուսման հնարավորություն ստանալուց երիտասարդներին, որոնք գյուղական համայնքների բնակիչներ են։ Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
18 Լիլիթ Գասպարյան 18.02.2022 13:56:52 Դեմ եմ քանի որ ՀՊՏՀ Ե/Մ միակ համալսարանն է մարզում,և դրա փակվելը ծանր հետևանք կունենա մեր մարզի վրա։Տեղի կունենա երիտասարդների միգացիա մայրաքաղաք։ Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
19 Լիանա Մկրտչյան 18.02.2022 14:00:13 Դեմ եմ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի փակմանը, քանի որ համալսարանը միակն է մարզում։ Համալսարանը մարզի երիտասարդների կրթության համար ունի մեծ դեր և նշանակություն Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
20 Էդգար Ղազարյան 19.02.2022 10:39:06 Նախագծով մրցութաայի նտեղեր նախատեսված չեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում՝ չներկայացնելով որևէ հիմնավորում և բացատարություն։ Դա վտանգում է մասնաճյուղի հետագա գործունեությունը, որը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Վայոց ձորի, այլև տարածաշրջանի զարգացման համար Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
21 Baba Yaga 23.02.2022 08:56:07 Предлагаю упразднить бесплатные места для ехегнадзорских студентов.Аргументирую свою точку зрения. Очень долго нужно времени, чтоб добраться от Ехегнадзора до Еревана. Они не заслуживают бесплатного образования. Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
22 Դիաննա Ստեփանյան 23.02.2022 18:36:46 Ողջույն: Ես Դիաննա Ստեփանյանն եմ: Սովորում եմ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի առկա երրորդ կուրսի կառավարման ֆակուլտետում: Բակալավրիատն ավարտելուց հետո ուզում եմ շարունակել կրթությունս ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի Մագիստրատուրայում (նախնական ընտրածս ոլորտը՝ Հաշվապահություն), իսկ ընդունելություն չլինելու պատճառով ես (ինձ նման շատերը) չեմ կարողանա շարունակել ուսումս, քանի որ արդեն ունեմ աշխատանք հենց մարզում: Ես ունեմ կրթվելու իրավունք և ուզում եմ կրթվել հենց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում, որի ընդունելության հայտերը առանց հիմնավոր պատճառների ու պատշաճ հանրային քննարկման փակվել են: Առաջին հերթին որպես մարզեցի, խնդրում եմ վերանայեք որոշումը: Առաջարկը կրկնվում է: Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել
23 Դիաննա Ստեփանյան 23.02.2022 18:37:43 Ողջույն: Ես Դիաննա Ստեփանյանն եմ: Սովորում եմ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի առկա երրորդ կուրսի կառավարման ֆակուլտետում, անվճար բաժնում: Բակալավրիատն ավարտելուց հետո ուզում եմ շարունակել կրթությունս ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի Մագիստրատուրայում (նախնական ընտրածս ոլորտը՝ Հաշվապահություն), իսկ ընդունելություն չլինելու պատճառով ես (ինձ նման շատերը) չեմ կարողանա շարունակել ուսումս, քանի որ արդեն ունեմ աշխատանք հենց մարզում: Ես ունեմ կրթվելու իրավունք և ուզում եմ կրթվել հենց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում, որի ընդունելության հայտերը առանց հիմնավոր պատճառների ու պատշաճ հանրային քննարկման փակվել են: Առաջին հերթին որպես մարզեցի, խնդրում եմ վերանայեք որոշումը: Տես՝ Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ (statecollege@mail.ru) օգտատիրոջ պատասխանը Փոփոխություն չի կատարվել