Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2022/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 

1.    Անհրաժեշտություն

       Նախագիծն ընդունվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:

       Հիշյալ նախագծի հիմքով և ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի համապատասխան դրույթներով սահմանված ժամկետներում՝ կապահովվի բուհերի 2022/2023 ուստարվա դիմորդների մասնագիտությունների և ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը ս/թ.-ի ապրիլի 15-ից:

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      Նախագիծը պատրաստելիս հիմք են ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին N 1191-Ն որոշումը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 03.07.2015թ. N 647 Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը, ինչպես նաև ՀՀ կառավարության 25.11.2021թ. N1917 որոշումը:

       Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հմ. 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով, ինչպես նաև որոշ ոլորտների (մասնագիտությունների) գծով Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած աշխատաշուկայի վերլուծությունը, բուհերում նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների, բակալավրի կրթական ծրագրով ընդունելության ցուցանիշները, նախագծվել է 2022/2023 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի:

Մասնավորապես տեղեր կհատկացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, ագրարային ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, տվյալագիտության, ագրոնոմիայի, զբոսաշրջության, կրթական գիտությունների և այլն մասնագիտություններին:

       2021/2022 ուսումնական տարվա համեմատ զգալի ավելացվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղերը (15 տեղ): 2021/2022 ուստարվա համար հատկացվել էր 117 տեղ, 2022/2023 ուսումնական տարվա համար նախատեսվել է  132 տեղ, որից գյուղատնտեսական մասնագիտություններին 119 տեղ և  <<Ագրոէկոնոմիկա>> ու <<Ագրոբիզնես>> մասնագիտություններին համապատասխանաբար 7 և 6 տեղ,  ընդ որում՝  նախապատվությունը  տալով  <<Ագրարային ճարտարագիտություն>> մասնագիտությանը. <<Մեքենասարքավորումների ճարտարագիտություն>>, <<Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն>>, <<Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ>> և <<Ճշգրիտ գյուղատնտեսություն>> կրթական ծրագրերին ընդհանուր  հատկացնելով  24 տեղ:

       Հարկ է նշել նաև, որ նախորդ՝ 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 1838 տեղերից 1000-ը (54,4%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, որից՝ 272 տեղ՝ տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների (IT) ոլորտին  (27,2%-ը):

       2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցման ընդունելության համար նախատեսված 1943 տեղերից 1105-ը (56,9%-ը) կտրամադրվի բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, որից 414-ը (37,5%-ը) կհատկացվի տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին:

       Բուհերին հանձնարարվել էր նաև անվճար ուսուցման տեղերի հայտը ներկայացնելիս հաշվի առնել բուհի կարիերայի կենտրոնի վերլուծությունը՝ աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ:

       Ընդհանուր առմամբ 2022/2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 2927 տեղ, որից 1943-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Նշեմ նաև, որ Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես նախատեսվել է հատկացնել 230 տեղ, ՀՀ ՊՆ Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին նախորդ տարվա 100 տեղի փոխարեն, այս տարի նախատեսվել է 76 (-24տեղ), իսկ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատությունների համար նախորդ տարվա 82 տեղի փոխարեն, այս տարի սահմանվել է 115 տեղ (+33 տեղ): Ընդհանուր առմամբ 2022-2023 ուստարվա համար նախատեսվում է լրացուցիչ հատկացնել 9 տեղ, որի ֆինանսավորումը կկատարվի Պաշտպանության նախարարության բյուջեի միջոցներով:

      ՀՀ ՊՆ <<Պատիվ ունեմ>> ծրագրով ընդունելության համար 350 տեղի փոխարեն, այս տարի նախատեսվում է 245 տեղ (-105 տեղ), այդ թվում 20 տեղ՝ Արցախի հանրապետությանը:

      Նախորդ տարիների նման, այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն <<Արարատյան բակալավրիատ>> ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:

      Միջպետական համաձայնագրի շրջանակներում ինչպես և նախորդ տարի Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերից 5-ը նախատեսվում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար:

3.   Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

  Աջակցել Հանրապետության տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին: Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝ պետության տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, տեխնոլոգիական, մշակութային, ագրոնոմիական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերաարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը:

  Անվճար ուսուցման տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել նաև՝

-       ՀՀ կառավարության 2022թ. ծրագիրը,

-       ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները,

-       դիմելիությունը՝ ըստ բուհերի, ինչպես նաև բուհերի մասնագիտական առանձնահատկությունները,

-       նախորդ տարիների ընդունելության արդյունքները,

-       տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերը:

Վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների կբաշխվեն հիմք ընդունելով բուհի կողմից ներկայացրած հայտը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը:

Նախորդ տարվա համեմատ, 2022-2024 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրերով (ՄԺԾԾ) նախատեսվել է 2022/2023 ուստարում 100 տեղով ավելացնել բակալավրի կթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվելու են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը պետության տնտեսության զարգացման համար:

Հաշվի առնելով նաև պետության տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություններ կայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը:

4.   Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Անվճար կրթություն ստանալու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքի ապահովում

5.   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ

6.   Ակնկալվող արդյունքը

ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2022/2023 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2927 տեղ, որից 88-ը օտարերկրյա քաղաքացիների համար:

7.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

    2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից:

 

  • Քննարկվել է

    08.02.2022 - 23.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8434

Տպել

Առաջարկներ`

Դիաննա Ստեփանյան

23.02.2022

Ողջույն: Ես Դիաննա Ստեփանյանն եմ: Սովորում եմ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի առկա երրորդ կուրսի կառավարման ֆակուլտետում, անվճար բաժնում: Բակալավրիատն ավարտելուց հետո ուզում եմ շարունակել կրթությունս ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի Մագիստրատուրայում (նախնական ընտրածս ոլորտը՝ Հաշվապահություն), իսկ ընդունելություն չլինելու պատճառով ես (ինձ նման շատերը) չեմ կարողանա շարունակել ուսումս, քանի որ արդեն ունեմ աշխատանք հենց մարզում: Ես ունեմ կրթվելու իրավունք և ուզում եմ կրթվել հենց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում, որի ընդունելության հայտերը առանց հիմնավոր պատճառների ու պատշաճ հանրային քննարկման փակվել են: Առաջին հերթին որպես մարզեցի, խնդրում եմ վերանայեք որոշումը:

Դիաննա Ստեփանյան

23.02.2022

Ողջույն: Ես Դիաննա Ստեփանյանն եմ: Սովորում եմ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի առկա երրորդ կուրսի կառավարման ֆակուլտետում: Բակալավրիատն ավարտելուց հետո ուզում եմ շարունակել կրթությունս ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի Մագիստրատուրայում (նախնական ընտրածս ոլորտը՝ Հաշվապահություն), իսկ ընդունելություն չլինելու պատճառով ես (ինձ նման շատերը) չեմ կարողանա շարունակել ուսումս, քանի որ արդեն ունեմ աշխատանք հենց մարզում: Ես ունեմ կրթվելու իրավունք և ուզում եմ կրթվել հենց ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում, որի ընդունելության հայտերը առանց հիմնավոր պատճառների ու պատշաճ հանրային քննարկման փակվել են: Առաջին հերթին որպես մարզեցի, խնդրում եմ վերանայեք որոշումը:

Baba Yaga

23.02.2022

Предлагаю упразднить бесплатные места для ехегнадзорских студентов.Аргументирую свою точку зрения. Очень долго нужно времени, чтоб добраться от Ехегнадзора до Еревана. Они не заслуживают бесплатного образования.

Տեսնել ավելին