Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Արխիվային գործի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան 

  1. Սույն օրենքը կարգավորում է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սկզբունքները, նպատակները, կամավոր աշխատանքի տեսակներն ու հիմնական ձևերը, ինչպես նաև կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու առանձնահատկությունները: 

Հոդված 2. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին օրենսդրությունը 

  1. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, սույն օրենքով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: 

Հոդված 3.  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները  

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) կամավորական գործունեություն՝ կամավորության վրա հիմնված, հասարակական նշանակություն և (կամ) սոցիալական ուղղվածություն ունեցող, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր, սույն օրենքով սահմանված բնագավառներում և (կամ) աշխատանքներում և (կամ) սույն օրենքով սահմանված հիմնական նպատակներին ու սկզբունքներին համապատասխան իրականացվող գործունեություն.

2) կամավոր՝ աշխատանքից (ուսումից) ազատ ժամանակ կամ օրենքով սահմանված դեպքերում աշխատաժամանակի ընթացքում կամ աշխատող (սովորող) չհամարվող և սույն օրենքով սահմանված կամավոր աշխատանքի մասին գրավոր պայմանագրով կամավոր աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ (այսուհետ՝  ֆիզիկական անձ). 

3) կամավոր աշխատանք՝ կամավորի, ինչպես նաև անհատի կամ խմբի կողմից կամավորի օգնության կարիք ունեցող անձանց օգտին սույն օրենքին համապատասխան, կամավորության վրա հիմնված, հասարակական նշանակություն և (կամ) սոցիալական ուղղվածություն ունեցող, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր աշխատանք.

4) կամավորի օգնության կարիք ունեցող անձ՝ ֆիզիկական անձ կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ կամ ոչ առևտրային կազմակերպություն (այդ թվում՝ կամավորական կազմակերպություն) կամ բնակչության սոցիալական խումբ, ով ունի կամավորի օգնության կարիք, և հօգուտ ում իրականացվում է կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքը.

5) կամավոր աշխատանք կատարող անհատ կամ խումբ՝ ֆիզիկական անձ կամ անձանց խումբ, ով սույն օրենքով սահմանված բնագավառներում և (կամ) աշխատանքներում և (կամ) կամավոր աշխատանքի սույն օրենքով սահմանված հիմնական նպատակներին ու սկզբունքներին համապատասխան սույն օրենքով սահմանված կարգով կատարում է կամավոր աշխատանք կամավորի օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց օգտին և (կամ) կազմակերպում և (կամ) մասնակցում է սույն մասի 13-րդ կետով սահմանված կամավորական գործողության (ակցիայի).

6) կամավորական կազմակերպություն՝ կամավորական գործունեություն իրականացնող ոչ առևտրային կազմակերպություն, որը սույն օրենքին համապատասխան հավաքագրում է կամավորներ, կազմակերպում, օգտագործում կամ նպատակաուղղում է կամավորների աշխատանքները, ինչպես նաև սույն մասի 13-րդ կետով սահմանված կամավորական գործողության (ակցիայի) կազմակերպման ժամանակ հավաքագրում, կազմակերպում, օգտագործում կամ նպատակաուղղում է անհատների կամ խմբերի կամավոր աշխատանքները.

7) կամավոր ներգրավող կազմակերպություն՝ կամավորական կազմակերպություն չհանդիսացող սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված կազմակերպություն, որը սույն օրենքով սահմանված կամավորական գործունեության բնագավառներում և (կամ) աշխատանքներում և (կամ) սույն օրենքով սահմանված կամավորական գործունեության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան կամավորական գործունեություն իրականացնելու համար ինքնուրույն կամ կամավորական կազմակերպությունների միջոցով հավաքագրում է կամավորներ, կազմակերպում, օգտագործում կամ նպատակաուղղում է կամավորների աշխատանքները, ինչպես նաև սույն մասի 13-րդ կետով սահմանված կամավորական գործողության (ակցիայի) կազմակերպման ժամանակ հավաքագրում, կազմակերպում, օգտագործում կամ նպատակաուղղում է անհատների կամ խմբերի կամավոր աշխատանքները.

8) կամավոր աշխատանքի մասին պայմանագիր՝ կամավորի և կամավորական կազմակերպության, ինչպես նաև կամավորի և կամավոր ներգրավող կազմակերպության միջև կամավոր աշխատանք կատարելու մասին համաձայնություն.

 9) կամավորներ նեգրավելու մասին պայմանագիր՝ կամավոր ներգրավող կազմակերպության և կամավորական կազմակերպության միջև համաձայնություն, ըստ որի՝ կամավոր ներգրավող կազմակերպությունը կամավորական կազմակերպության միջոցով սույն օրենքին համապատասխան ներգրավում է կամավորներ, իսկ կամավորական կազմակերպությունը կազմակերպում և (կամ) նպատակաուղղում է իր մոտ հաշվառված կամավորների կամավոր աշխատանքը.

10) օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանք՝ ընտանեկան, ընկերական կամ հարևանական հարաբերությունների հիման վրա կատարվող աշխատանք.

11) կամավորական ծրագիր՝ կամավորական գործունեության շրջանակներում կամավորական կազմակերպության, կամավոր ներգրավող կազմակերպության, կամավոր աշխատանք կատարող անհատի կամ խմբի կողմից մշակվող և (կամ) իրականացվող, որոշակի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ.

12) աջակցող ցանց՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխգործակցության, համատեղ գործունեության «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համակարգ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բաղադրիչ.

13) կամավորական գործողություն (ակցիա)՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների կողմից հասարակական նշանակություն ունեցող և (կամ) սոցիալական նշանակալի խնդիրների լուծմանն ուղղված մեկանգամյա միջոցառում.

14) կամավորների կամ կամավոր աշխատանք կատարող խմբի համակարգող` կամավորների կամ կամավոր աշխատանք կատարող խմբի կամավոր աշխատանքների կազմակերպման և համակարգման համար սույն օրենքով սահմանված կարգով նշանակված պատասխանատու անձ: 

Հոդված 4. Կամավորական գործունեության և (կամ) կամավոր աշխատանքի սկզբունքները

 1. Կամավորական գործունեության և (կամ) կամավոր աշխատանքի սկզբունքներն են`

1) կամքի դրսևորման ազատությունը.

2) կամավորների անշահախնդրությունն ու կատարված աշխատանքի դիմաց անհատուցելիությունը.

3) անկողմնակալությունը, հրապարակայնությունը, թափանցիկությունն ու օրինականությունը.

4) կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը.

5) նախաձեռնողականությունը, մարդասիրությունը և մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը.

6) կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների համերաշխությունը, բարեխղճությունը և համագործակցությունը.

7) կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ընթացքում կամավորների և այլ անձանց առողջության և անվտանգության ապահովումը.

8) ազգային ավանդույթներով ձևավորված սովորույթների կիրառումը.

9) ցանկացած ձևի (բնույթի) հարկադրանքի, խտրականության և բռնության բացառումը.

10) կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների պատասխանատվությունը՝ ըստ իրենց պարտավորությունների.

11) կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառներում և (կամ) աշխատանքներում ազգային, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը 

Հոդված 5. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակները 

1. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակներն են`

1) կամավորի օգնության կարիք ունեցող անձանց անհատույց աջակցելը.

2) պետության սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելը.

3) բնակչության կյանքի որակի բարձրացմանն ու կենսակերպի բարելավմանն աջակցելը.

4) անձանց՝ սոցիալական խնդիրների ինքնուրույն լուծման նպատակով ինքնօգնության, ինքնորոշման, ինքնաիրացման և ինքնակազմակերպման հմտությունների ձեռք բերմանն ու զարգացմանն օգնություն ցուցաբերելը.

5) հասարակության խոցելի խմբերի (ներառյալ՝ կանանց, երեխաների, երիտասարդության, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց) նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք, փոխօգնության և գթասրտության մթնոլորտ ձևավորելը.

6) սոցիալական պատասխանատվության և համերաշխության մթնոլորտի կայացմանը, հասարակության մեջ քաղաքացիական դիրքորոշմանը, ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակության ձևավորմանն աջակցելը.

7) կամավորական գործունեությանն ու կամավոր աշխատանքին ուղղված նախաձեռնությունները զարգացնելն ու աջակցելը.

8) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների, տարերային և տեխնածին աղետների կանխման, դրանց հետևանքների վերացման աշխատանքներին, փրկարարական գործողություններին, տուժածներին օգնության ցուցաբերման միջոցառումներին աջակցելը: 

Հոդված 6. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական բնագավառները և (կամ) աշխատանքները 

1.Կամավորական գործունեություն կարող է իրականացվել և կամավոր աշխատանք կարող է կատարվել հետևյալ բնագավառներում և (կամ) աշխատանքներում`

1) սոցիալական պաշտպանության բնագավառում.

2) առողջապահության բնագավառում.

3) կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում.

4) սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում.

5) բնապահպանության բնագավառում.

6) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում.

7) տարածքների բարեկարգման միջոցառումների շրջանակներում կատարվող աշխատանքներում.

8) բարեգործական որակված ծրագրերի իրականացման աշխատանքներում.

9) Հայաստանի և հայկական սփյուռքի միջև համագործակցության, հայապահպանության, ներգաղթի կազմակերպման միջոցառումների շրջանակներում կատարվող աշխատանքներում.

10) կամավորի օգնության կարիք ունեցող անձանց մասնագիտական խորհրդատվության և օգնության տրամադրմանը, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում կատարվող աշխատանքներում.

11) սոցիալական գովազդի արտադրության, տարածման և (կամ) զարգացմանն ուղղված աշխատանքներում:

2. Կամավորական գործունեություն կարող է իրականացվել և կամավոր աշխատանք կարող է կատարվել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված այնպիսի բնագավառներում և (կամ) աշխատանքներում, որոնք համապատասխանում են կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սույն օրենքով սահմանված հիմնական նպատակներին ու սկզբունքներին:

 

 

  • Քննարկվել է

    29.08.2017 - 14.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

29.08.2017 09:07

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12870

Տպել