Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Արխիվային գործի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծեր

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունման նպատակը կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորումն է, այդ թվում՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի բնագավառներում ու աշխատանքներում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի միասնական իրավական կարգավորումների սահմանումն ու առկա իրավական հիմքերի ներդաշնակեցումը:

Մասնավորապես՝ Օրենքի նախագծով առաջարկվող օրենսդրական կարգավորումները հիմնականում նպատակաուղղված են կամավորի ինստիտուտի կայացման, այդ թվում՝ կամավոր աշխատանքներին հասարակության լայն շերտեր ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ սահմանելուն, պետության սոցիալական և հասարակական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանն աջակցելուն, հասարակության մեջ խոցելի խմբերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի, փոխօգնության և գթասրտության մթնոլորտի ձևավորմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանն ու կենսակերպի բարելավմանն աջակցելուն, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակություն ձևավորելուն:

Կամավորական գործունեության վերաբերյալ  միասնական օրենսդրական դաշտի ձևավորման նպատակով փոփոխություններ են առաջարկվել նաև  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ինչպես նաև «Բարեգործության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Պետական տուրքի մասին», «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

  • Քննարկվել է

    29.08.2017 - 14.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

29.08.2017 09:07

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12875

Տպել