Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

– – 2021 ԹՎԱԿԱՆԻ N – Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ)  ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը» թիվ 1902-Ա որոշման «Էկոնոմիկայի նախարարություն»  բաժնի 5․3 կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-րդ կետով սահմանված միջոցառումը իրականացվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» բաց բաժնետիրական  ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջոցով, համաձայն՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սայմանված լիազոր ու պատասխանատու մարմինների և Ընկերության միջև կնքված  պայմանագրի,

2) սույն որոշման 2-րդ կետով հաստատված կարգի համաձայն՝ միջոցառումը ֆինանսավորող լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառման իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում ու լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

Վարչապետ                                                                              Ն. Փաշինյան


Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

-ի N - Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

  1. Միջոցառման նպատակն է սեզոնային գործոնով պայմանավորված ճանապարհների փակ լինելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքների առավել հասանելի դարձնելը, լոգիստիկ խոչընդոտների և լրացուցիչ ծախսերի նվազեցումը։
  2. Սույն որոշման իմաստով լաստանավի տեղափոխման համար կատարված ծախսը համարվում է լրացուցիչ ծախս։
  3. Լարսի անցակետը, սեզոնային խնդիրներով պայմանավորված փակ կամ ծանրաբեռնված լինելու պարագայում, Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխում կազմակերպելու համար Ընկերությունը վարձակալում է լաստանավ (լաստանավեր)։
  4. Սույն միջոցառման շրջանակում վարձակալած լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայությունը Շահառուներին մատուցում է Ընկերությունը։
  5. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայությունը տրվում է Շահառուի և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա։
  6. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրի հիման։
  7. Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցվում է սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածի համար Շահառուներին մատուցված ծառայությունների մասով։
  8. Սույն միջոցառման 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն Շահառուներին մատուցված ծառայությունների մասով և Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման հայտ ՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրին համապատասխան ։
  9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն սույն միջոցառման 8-րդ կետով նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ուղղարկում եզրակացություն համաձայն Ձև 3-ի, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գումարը վճարում է Ընկերությանը։
  10. Ընկերությունն ապահովում է ամսական առնվազն չորս չվերթ Փոթի - Կովկաս նավահանգիստ - Փոթի ուղղությամբ։
  11. Սույն միջոցառման իմաստով Շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի արտադրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝
  • Իրականացնում է արտահանման կամ ներմուծման գործունեություն ՀՀ տարածքից,
  • Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից Փոթի - Կովկաս նավահանգիստ կամ հակառակ ուղղություններով լաստանավով իրականացրել է ապրանքների տեղափոխում։
  1. Փոթի - Կովկաս նավահանգիստ - Փոթի ուղղությամբ մեկ չվերթի համար Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով Ընկերությանը տրամադրվող գումարի չափը կազմում է յուրաքանչյուր  Շահառուի  լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի  100 % -ը,  բայց ոչ ավելի, քան մեկ շահառուի հաշվով  մեկ չվերթի համար 1 մլն դրամը, իսկ մեկ ուղղության համար 0.5 մլն դրամը։
  2. Սույն միջոցառման շրջանակում յուրաքանչյուր Շահառու լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության կարող է ստանալ մեկից ավելի անգամ։
  3. Սույն միջոցառման շրջանակում լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության  ստանալու նպատակով Շահառուն Ընկերությանը ներկայացնում է հայտ համաձայն Ձև 1-ի։
  4. Շահառուն հայտին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
  • ապրանքի արտահանումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր (մաքսային հայտարարագիր, տրանզիտ տեղափոխման հայտարարագիր և այլն), բնօրինակը կամ պատճենը՝ հաստատված, որ ճիշտ է բնօրինակի հետ,
  • հայտարարություն՝ համաձայն Ձև 2-ի։
  1. Հայտը մերժվում է, եթե այն ներկայացված է թերի և չի համապատասխանում սույն հավելվածի 15-րդ կետի պահանջներին։
  2. Ընկերությունը սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայսատանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն պայմանագրով հաստատված ձևաչափին համապատասխան։

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար                                                                                           Ա. Հարությունյան

 

 

 

 

 

Ձև N 1

 

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ՓԲԸ ՏՆՕՐԵՆ

Պրն......................

 

ՀԱՅՏ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ Ի՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել իմ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանած (Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծած)  (արտահանման/ներմուծման/ տարանցիկ փոխադրման հայտարարագիր թիվ... օր/ամիս/ տարի) ապրանքների լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության Փոթի - Կովկաս նավահանգիստ (Կովկաս նավահանգիստ - Փոթի) ուղղությամբ և կնքել համապատասխան պայմանագիր։

 

Առդիր՝

 

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը (անունը) ————

 

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) ՀՎՀՀ-ն___________________

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցէ փոփոխության դեպքում տեղեկացնել հայտն ընդունող մարմնին:

 

Ստորագրող _____________
                      (պաշտոնը)

______________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

__________________________
(ստորագրությունը)

_____ ______________ 20__ թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 3

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ)  ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ------օր/ամիս/տարի  N--- որոշման  համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական  ընկերության (ՀՎՀՀ`__________) կողմից թվով ---- Շահառուներին մատուցել է  լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության, որի արժեքը կազմում է  ------ ՀՀ դրամ։

  _______________________ ՀՀ դրամ գումարը ենթակա է փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Նշված գումարը  ենթակա է փոխանցման Ընկերության _________________ բանկում գտնվող N___________ հաշվեհամարին:

 

_________________________ 20  թ.

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

 

 

  • Քննարկվել է

    20.12.2021 - 05.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3790

Տպել