Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։

Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումը առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը Կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր անդամ երկրների հետ առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է։ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ-ը կապող միակ ցամաքային ճանապարհը Վերին Լարսն է, որի նախագծային թողունակությունը կազմում է օրական 170 բեռնատար և 200 մարդատար ավտոմեքենա՝ երկու ուղղություններով։ Այժմ այդ թիվն աճել է մի քանի անգամ՝ 650 բեռնատար և 1700 մարդատար մեքենա՝ երկու ուղղություններով։ Այդ թիվն ավելի է աճում ամռան սկզբից սկսած՝ հանգեցնելով կուտակումների։ Փոխադրողները Հայաստանից տարեկան առնվազն 10 հազար անգամ անցնում են Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ։

Ռուս-վրացական սահմանին ավտոմեքենաների կուտակումը լուրջ խնդիր է։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանից Հայաստան միակ գործող ցամաքային ուղին` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, պարբերաբար փակվում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Արդյունքում Ռուսաստանի և Վրաստանի սահմանին պարբերաբար մեծ երկարությամբ հերթեր են առաջանում։ Դա, անշուշտ, լուրջ լոգիստիկ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։

Լարսի անցակետի փակ լինելը, հաշվի առնելով, որ վերջինս հանդիսանում է ՀՀ-ից արտահանման հիմնական ուղղությունը, բացասական մեծ ազդեցություն է թողնում տնտեսության և մասնավորապես արտահանման ցուցանիշների վրա։ Եթե մեկ մեքենայի միջինացված հաշվով բեռը գնահատենք 25 հազ. ԱՄՆ դոլար և այն, որ միջինում օրական 10-15 հայկական բեռներով մեքենաներ են անցնում Լարսով, ապա կարող ենք նշել որ օրական 250 հազ. ԱՄՆ դոլարի արտահանում չի իրականացվում։

Հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է ամսական իրականացնել 8 չվերթ 50 մեքենայով, իսկ 1 մեքենայով տեղափոխվող արժեքը միջինացված գնահատվել է 25 հազ․ դոլար, հետևաբար՝ լաստանավով բեռնափոխադրման ծավալը 1 ամսում կկազմի 10 մլն․ դոլար։ 20% շահութաբերության պարագայում այդ ընկերությունների շահոյթը կկազմի 2 մլն․ դոլար, որից միայն շահութահարկ կգեներացվի 360 հազ․դոլար։ Նմանատիպ հաշավարկը վերաբերում է նաև նեմուծող բեռների մասով և դրան կավելանա նաև ներմուծման համար շուրջ 2 մլն․ դոլար ավելացված արժեքի հարկ։

Հետևաբար, ըստ գնահարականների, 2,7 մլն դոլար հարկային մուտքեր կավելանա, իսկ ընդհանուր ծախսը կկազմի 8 չվերթի համար 800 հազ․ դոլար

Հիշյալ խնդրի կարգավորման այլընտրանքային միջոց կարող է հանդիսանալ լաստանավով իրականացվող բեռնափոխադրումների ծախսերի փոխհատուցումը, ինչը կապահովի հայկական արտադրության բեռների տեղափոխումը՝ չավելացնելով բեռնափոխադրման վրա կատարվող ծախսերը։ Հարկ է նշել, որ լաստանավով տեղափոխման ծախսերն այդ չափով ամբողջությամբ ավելացնում է բեռնափոխադրման արժեքը։

Սակայն այլընտրանքային ճանապարհը թույլ կտա ներկրումն ու արտահանումը կազմակերպել առավել նպաստավոր պայմաններում և կանխատեսելի ժամանակահատվածում:

        Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապե­տության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է խթանելու միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն ավելացնելու բեռնափոխադրումների ծավալները, նվազեցնելու առկա լոգիստիկ խոչընդոտները:

        Կարգավորման նպատակը և բնույթը։ Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցման նպատակով բեռնափոխադրումների՝ ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցում։

      Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լաստանավով բեռնափոխադրման դեպքում Լարսով փոխադրելու համեմատ ծախսերն ավելանում են լաստանավի փոխադրման վրա կատարված ծախսի չափով։

          Նախատեսվում է փոխհատուցել  լաստանավով տեղափոխման ծախսերը ամբողջությամբ՝ իրականացնելով լաստանավի վարձակալում։ Ոսումնասիրությունները ցույց են տալիս, որ լաստանավը կարող է Փոթի-Կովկաս նավահանգիստ  տեղափոխել յուրաքանչյուր ուղղությամբ 50 մեքենա, և երկու ուղղությամբ տեղափոխման արժեքը կազմում է 100-120 հազ. ԱՄՆ դոլար, հետևաբար մեկ բեռնատար մեքենայի մեկ ուղղությամբ ծախսը կազմում է 1000-1200 ԱՄՆ դոլար, իսկ երկաթգծային վագոնով տեղափոխման դեպքում, քանի որ լաստանավը կարող է տեղափոխել 40 վագոն, ծախսը կկազմի 1200-1500 ԱՄՆ դոլար։  Հարկ է նշել, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 20-50% զեղչերի կիրառման հնարավորության վերաբերյալ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

         Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։

         Այլ տեղեկություններ։ Նախագծի ընդունման կապակցու­թյամբ անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է հատկացնել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-ի որոշման  «Էկոնոմիկայի նախարարություն»  բաժնի 5․3 կետի պահանջը, ինչպես նաև պետական բյուջեի համապատասխան հոդվածներից և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցով:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով)  տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետից, քանի որ նախագծի նպատակն է արտահանման և ներմուծման խթանող պայմանների ապահովումն ու միջավայրի ձևավորումը:

 

  • Քննարկվել է

    20.12.2021 - 05.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3671

Տպել