Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 5-ի N 555 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2021 թվականի N     -     Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 555 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 37-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» N 532 որոշման նախաբանում ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների առողջարանային բուժման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 553 որոշման նախաբանում ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման 11-րդ կետին համապատասխան» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից մեկ այլ պետական լիազոր մարմին զինծառայողներին տեղափոխելու կարգը հաստատելու մասին» N 1654-Ն որոշման նախաբանում ««Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 5-ի ՆԿ-1158-Ա կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետի» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը և ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակներն ու մակնիշները հաստատելու մասին» N 998-Ն որոշման նախաբանում «Հիմք ընդունելով «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման, տրանսպորտային միջոցների առկայության և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 927-Ն որոշման նախաբանում ««Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերը փոխարինել ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի»:
  6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման նախաբանում ««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 12-րդ մասերի» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 13-րդ մասով» բառերով:
  7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ զինծառայողների և փրկարարական ծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 410-Ն որոշման նախաբանում «Հիմք ընդունելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի պահանջները» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով:
  8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրականացման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 555 որոշումը:
  9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    05.11.2021 - 21.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3649

Տպել