Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.01.2024 - 16.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ որպես պետական ծառայության նոր տեսակի ձևավորմամբ նախատեսվում է պետական անտառներում, անտառային հողերում և համապատասխան բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության լիազորությունները վերապահել Ծառայությանը, իսկ վերահսկողությունը կշարունակի իրականացնել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Պետական անտառներում, անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում պաշտպանության լիազորություններն իրենց իրավասությունների սահմաններում կիրականացնեն շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացվող 6 ՊՈԱԿ-ները։ Վերոգրյալով պայմանավորված՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող ՊՈԱԿ-ների և Ծառայության գործառույթների կրկնություններից ու նմանություններից խուսափելու նպատակով, Կառավարության որոշման նախագծով առանձնացվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության գործառույթները՝ դրանք օրենքի ուժով վերապահելով Ծառայությանը։ Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեության առարկան և նպատակը՝ պահպանվող տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, դիտանցի, բնության տարեգրության վարման, բնական պաշարների կայուն օգտագործման, անտառաշինական աշխատանքների իրականացման, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման ապահովումն է:
1 880

Քննարկվել է 27.11.2023 - 13.12.2023

«Պետական գաղտնիքի շարքին դասվող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հաստատվում է պետական գաղտնիքի շարքին դասվող Զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը:
0 1100

Քննարկվել է 05.11.2021 - 21.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 5-ի N 555 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։ Որոշման նախագծի համաձայն փոփոխություն է կատարվում Կառավարության մի շարք որոշումների նախաբաններում՝ համապատասխանեցվելով գործող օրենսդրությանը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում Կառավարության 05.05.2002թ. N 555 որոշումը:
0 3660