Հիշել նախագիծը

«ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«         »______________  2021  թվականի   N___-Լ

 

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «ա» և «զ» մասերը, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ կետը, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածի «ա» մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման (շահագրգիռ) մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ),՝ սույն որոշումն (այսուհետ՝ որոշում) ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ որոշման N 1 հավելվածով նախատեսված, իրենց ենթակայության կարևորագույն նշանակության օբյեկտների վերաբերյալծրագրայինառաջարկները (առաջնահերթությունների, ֆինանսավորման աղբյուրի և միջոցառումների ժամանակացույցի մասով) ներկայացնել  ՀՀ քաղաքաշինության կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ որոշման 2-րդ կետով նախատեսված առաջարկներն ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում առաջարկներն ամփոփել, կազմել միջոցառումների ծրագիր և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                                                                 Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    27.10.2021 - 11.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3513

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ