ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
10 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) հաշվարկման ենթակա աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով, Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող ավտոմեքենայի օտարումից ստացվող եկամուտների մասով, տոկոսների, վարձակալական վճարների, ռոյալթիների, շահաբաժինների, գույքի օտարումից եկամուտների մասով, Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից գույքի օտարումից ստացվող եկամուտների մասով, ինչպես նաև Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված եկամուտների մասով՝ հաշվառման հաշվեգրման մեթոդով.».
2) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «` այլ ֆիզիկական անձին» բառերը։
Հոդված 3. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը։
Հոդված 4. Օրենսգրքի 150-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5. Տոկոսների (բացառությամբ բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների) մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 149-րդ հոդվածով սահմանված նվազեցումները: Բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով։».
2) 7-րդ մասում «ստացված» բառը փոխարինել «ստացվող» բառով.
3) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:».
4) 14-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 5. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ, 156-րդ հոդվածի 4-րդ և 158-րդ հոդվածի 2-րդ մասերից հանել «Օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված դեպքերում» բառերը։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի: Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից յոթ ամիս հետո:
-
Քննարկվել է
26.10.2021 - 10.11.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2346
Տպել