Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                                                            Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----------- 2021 թվականի N ----- Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ (ԱՌԿԱ, ՀԵՌԱԿԱ) 2022/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵ¬ԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    13.10.2021 - 28.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4374

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Նելլի Խնձրցյան

22.10.2021

Միանշանակ դեմ եմ , քանի որ ԲՈԻՀ ընդունվելուց 1,5-2 տարի առաջ աշակերտները պարապում են կրկնուսույցի մոտ , իսկ 2022 թ. շրջանավարտները , որոնք արդեն տարուց ավել է սկսել են պարապմունքները 1 առարկաի ավելացումը , թե՛ ֆիզիկական , թե՛ հոգեբանական դժվարությունների առաջ կկանգնեցնի , որն էլ միանշանակ բացասական կանդրադառնա ընդունելության քննությունների վրա ։

Ժաննա Աբրահամյան

19.10.2021

Հաշվի առնելով համաճաևակի գնալով ավելի տարածումն ու 1 քննությունից առաջացած բողոքներն, առաջարկում եմ քննություններն անցկացնել կրկին 2 քննությամբ։ Սակայն այս տարի որոշ առարկաներին քիչ էին տեղեր հատկացված, կարծում եմ պետք է ավելացնել. Օրինակ՝ ԵՊՀ֊ում գերմաներեն լեզու անգլերեն լեզու և հաղորդակցություն բաժնին համեմատաբար քիչ տեղեր էին հատկացված։ Հայաստանը գերմաներենի մասնագետների կարիք կարծում եմ շատ ունի, ուստի պետք է ավելի շատ տեղ հատկացնել այդ լեզվին։

Ժաննա Աբրահամյան

19.10.2021

Հաշվի առնելով համաճաևակի գնալով ավելի տարածումն ու 1 քննությունից առաջացած բողոքներն, առաջարկում եմ քննություններն անցկացնել կրկին 2 քննությամբ։ Սակայն այս տարի որոշ առարկաներին քիչ էին տեղեր հատկացված, կարծում եմ պետք է ավելացնել. Օրինակ՝ ԵՊՀ֊ում գերմաներեն լեզու անգլերեն լեզու և հաղորդակցություն բաժնին համեմատաբար քիչ տեղեր էին հատկացված։ Հայաստանը գերմաներենի մասնագետների կարիք կարծում եմ շատ ունի, ուստի պետք է ավելի շատ տեղ հատկացնել այդ լեզվին։

Տեսնել ավելին