Հիշել նախագիծը

ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

<>   _________________  2021թ. N_______ - Լ

  

ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

----------------------------------------------------------------------------------------------------

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել <<Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման>> ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)՝ համաձայն N1 հավելվածի:
  2. Հաստատել Ծրագրի հայտ ներկայացնող անձանց դիմումի օրինակելի ձևը՝ համաձայն N2 հավելվածի։
  3. Սահմանել, որ Ծրագրի շահառու հանդիսացող անձանց և ջրօգտագործողների ընկերությունների միջև իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N2121-Ն որոշման դրույթներին համապատասխան:
  4. Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին՝

4․1  Հաշվետու տարվա ֆինանսական հոսքերում առանձնացնել և պլանավորել Ծրագրից բխող անհրաժեշտ ցուցանիշները՝ քանակային և արժեքային արտահայտությամբ:

  • Հաստատված ֆինանսական հոսքերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնին։
  1. Հայաստանի Հանրապետության տարածքային և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ հաստատված ֆինանսական հոսքերի հիման վրա ֆինանսների նախարարություն ներկայացնել ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերի և յուրաքանչյուր տարվա համար հատկացվող բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերը
  2. Սահմանել, որ <<Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման>> ծրագրի փոխհատուցվող գումարները հատկացվում են 10․04 <<Ոռոգման համակարգի առողջացում>> ծրագրի <<Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների ֆինանսական աջակցության տրամադրում>> 11002 միջոցառման <<Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին>> հոդվածի շրջանակներում։
  3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին փոխհատուցման գումարների հատկացումները։
  4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մշակել և ներկայացնել առաջարկություն նոր տեխնոլոգիաներով՝ կաթիլային, անձրևացման եղանակով գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերն ու ռեժիմները։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, Ծրագիրը մեկնարկում է որոշումն ուժի մեջ մտնելու պահից և գործում է 5 տարի ժամկետով:

 

 

  • Քննարկվել է

    25.09.2021 - 11.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ջրային տնտեսություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6615

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Կարեն Ազատյան

25.09.2021

Առաջարկում եմ "ոռոգման ջուր" տերմինը փոխարինել "ջուր" բառով , քանի որ ՀՀ շատ բնակավայրերում , մասնավորապես Տավուշի մարզում ոռոգման ջրի անհասանելիության պատճառով ստիպված են լինում ոռոգում իրականացնել նաև տեխնիկական կամ խմելու ջրերով' վճարելով բավականին մեծ գոիմարներ ։

Տեսնել ավելին