Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-13-րդ մասերով.

 «9. Քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից (պետական, համայնքային, մասնավոր), արգելվում է ծառերի վնասումը կամ ոչնչացումը, իսկ դրանց հատումը  կարող է իրականացվել համայնքի ղեկավարի թույլտվությամբ հետևյալ դեպքերում՝

  • սանիտարական կամ խնամքի հատումներ իրականացնելու (բացառությամբ՝ պտղատու ծառերի),
  • հողամասը նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու,
  • կառուցապատման նպատակով ձեռք բերված հողերում ծառահատում իրականացնելու,
  • ծառապատում իրականացնելու։
  1. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված թույլտվությունը չի պահանջվում հետևյալ դեպքերում՝
  • վթարային կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու,
  • օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախատեսվող գործունեություն իրականացնելու:
  1. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը պարտավոր են ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ ծառապատել համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով։
  2. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված պահանջը, սեփականատիրոջ կողմից, չիրականացնելու դեպքում՝ Կառավարության սահմանած չափով և կարգով (բացառությամբ պետական և համայնքային հողերի) սեփականատերը գումար է մուտքագրում տվյալ համայնքի բյուջե, ինչը կարող է օգտագործվել միայն տվյալ համայնքում ծառապատում իրականացնելու  նպատակով։
  3. Քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում ծառերի հատման և ծառապատման թույլտվության տրամադրման կարգը հաստատում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը։»։

 Հոդված 2Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  1. Կառավարությունն սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող Օրենսգրքի 10-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված համայնքի բյուջե մուտաքագրվող գումարի չափը և կարգը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում։
  • Քննարկվել է

    23.09.2021 - 09.10.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5587

Տպել

Առաջարկներ`

Սուրեն Մամյան

23.09.2021

Առաջարկում եմ յուրաքանչյուր համայնքում նախատեսել արդեն իսկ ենթակառուցվածքներով (ոռոգման ցանց և այլն) համալրված տարածքներ, որտեղ կիրականացվեն ծառատունկերը, քանի որ մի բան է ծառատունկ իրականացնելը, այլ է ապահովել տնկված ծառերի չչորանալը

Տիգրան Ստեփանյան

23.09.2021

Մասնավոր սեփականության հետ ինչ գործ ունեք?! Ով է ձեզ իրավունք տվել միջամտել մասնավոր սեփականությունը տնօրինելու իրավունքին?? 9-րդ կետից հանել <<անկախ սեփականության ձևից>> և <<մասնավոր>> բառերը

Տեսնել ավելին