Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է՝ վերանայել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ սահմանված որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի որոշ հիվանդությունների ախտորոշումների փուլերը, ինչպես նաև ծանրության աստիճանները:

Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ առողջապահության նախարարության ռևմատոլոգիայի գծով, սրտաբանության գծով, աղեստամոքսաբանության գծով, նյարդաբանության գծով, ինֆեկցիոն հիվանդությունների գծով բժիշկ-խորհրդատուների կարծիքները՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ սահմանված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի դասակարգման մեջ որոշ հիվանդությունների ախտորոշումների փուլերի, ինչպես նաև ծանրության աստիճանների վերանայման վերաբերյալ, որոնք ներկայացվում են կից:

  • Քննարկվել է

    25.08.2021 - 11.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5141

Տպել