Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 <<ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

 

     ՀՈԴՎԱԾ 1. <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածում 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

     <<1.1. Պայմանագրային զինծառայողի զեկուցագրի հիման վրա հերթական արձակուրդին կարող են միացվել նաև <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> օրենքի 227-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն զինծառայողին հաշվարկված հանգստի օրերը՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հերթական արձակուրդի լրացուցիչ տևողություն:>>:

     ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 61-րդ հոդվածում՝

     1) 4-րդ մասի առաջին նախադասությունում <<ապահովությունը>> բառից հետո լրացնել <<սահմանվում է ամսական օրացուցային օրերի հաշվարկով և>> բառերը.

     2) 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     <<Զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում սահմանված արձակուրդի չօգտագործված օրեր ունեցող զինծառայողին այդ օրերն արձակուրդի տեսքով տրամադրելու անհնարինության, ինչպես նաև այդ արձակուրդի տրամադրումից զինծառայողի հրաժարվելու դեպքերում զինծառայողին տրվում է հատուցում` չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի դիմաց, որի չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրացուցային օրերի թվով բազմապատկելու միջոցով:>>:

      ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում <<առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ>> բառերը փոխարինել <<երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցած կամ առողջության կամ տարիքի կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքով>> բառերով:

     ՀՈԴՎԱԾ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2017 թվականի դեկտեմբերի 16-ից ծագած հարաբերությունների վրա:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողները կարող են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից հետո 6-ամսյա ժամկետում դիմել ծառայությունից արձակումն իրականացրած պետական լիազոր մարմին՝ հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով: Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանվում է սույն մասի համաձայն վարչարարության իրականացման կարգը:
  4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումը, ինչպես նաև սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

 

  • Քննարկվել է

    23.07.2021 - 08.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 833

Տպել