Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

________________ 2021 թվականի N _______ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1468-Ն որոշման (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման N1 հավելվածի`

ա. 1-ին կետի 1-ին պարբերությունը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով,

բ. 1-ին կետի 1-ին պարբերությունում «իսկ այդ ժամկետից հետո յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի (այսուհետ միասին՝ նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար ԱԱՀ վճարողը, իսկ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` հարկ վճարողը (այսուհետ՝ հարկ վճարողը)» բառերը փոխարինել «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար ԱԱՀ վճարողը, իսկ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի և (կամ) 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի (այսուհետ միասին՝ նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողը» բառերով,

գ. 1-ին կետի 1-ին ենթակետում «ԱԱՀ-ի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումը» բառերով,

դ. 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերից հանել «ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի» բառերը,

ե. 1-ին կետի 4-րդ ենթակետը «հարկ վճարողը» բառերից հետո լրացնել «(այդ թվում` ԱԱՀ վճարող համարվող)» բառերով,

զ. 2-րդ կետում «չափը որոշելիս» բառերից հետո լրացնել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն իրականացված`» բառերը, իսկ «օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն օրենսգրքով սահմանված կարգավորումներին» բառերով,

է. 3-րդ կետում «իրականացվող ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում» բառերը փոխարինել  «` հետագայում իրականացվող ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ նախկինում ներկայացված դիմումում» բառերով,

2) որոշման N2 հավելվածի`

ա. 1-ին կետում «դիմումների» բառը փոխարինել «, իսկ օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` մինչև 60 միլիոն դրամի չափով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության և (կամ) պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումների» բառերով,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետը « ԱԱՀ-ի զրոյական» բառերից առաջ լրացնել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով և 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) oրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին կամ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը.»,

գ. 2-րդ կետը լրացնել նոր 4-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«4) 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը:»,

դ. 3-րդ կետում «իմաստով» բառից հետո լրացնել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով,

ե. 4-րդ կետի 1-ին ենթակետում «, իսկ» բառը փոխարինել «կամ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար ներկայացված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով ցույց տրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով և նույն ենթակետը «40 միլիոն դրամը» բառերից հետո լրացնել «, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ 60 միլիոն դրամը» բառերով,

զ. 5-րդ կետում «իսկ այդ ժամկետից հետո եռամսյակային արդյունքներով, ինչպես նաև» բառերը փոխարինել «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը եռամսյակային արդյունքներով, իսկ 2021 թվականի հուլիսի 1-ից յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, ինչպես նաև մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը»  բառերով, իսկ «շեմը գերազանցելու դեպքում այդ դիմումում (որում նշված գումարով գերազանցվում է 40 միլիոն դրամի շեմը)» բառերը փոխարինել «, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում` 60 միլիոն դրամի շեմը գերազանցելու դեպքում այդ դիմումում (որում նշված գումարով գերազանցվում է 40 միլիոն դրամի, օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում 60 միլիոն դրամի շեմը)» բառերով,

է. 6-րդ կետում «Հարկ վճարողների՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումը» բառերը փոխարինել «Դիմումը» բառով, իսկ նույն կետում «մուտքագրվելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա» բառերով,

ը. 7-րդ կետում «հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ հարկային մարմին դիմումի» բառերը փոխարինել «հարկ վճարողի կողմից ներկայացված` միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի հիման վրա` հարկային մարմին այդ դիմումի» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից և յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշվին մուտքագրման մասով սույն որոշումը կիրառվում է 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող ԱԱՀ փոխհատուցվող գումարների նկատմամբ:

 

  • Քննարկվել է

    01.07.2021 - 16.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3587

Տպել