Հիշել նախագիծը

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ-ի) փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման համար պարզեցված ընթացակարգի համապատասխանեցումը ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ և 348-րդ հոդվածով սահմանված դրույթներին:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 05.05.2021թ. ՀՕ-190-Ն և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.05.2021թ. ՀՕ-244-Ն օրենքներով կատարված փոփոխություններով սահմանվել են.

1) 2021թ. հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարվելու է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով` այդ ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ: Ընդ որում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառվելու է մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար),

2) առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն. դրամի փոխարեն կիրառվելու է ամսական 40 մլն դրամ,

3) ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնելու են հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից,

4) օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար փոխհատուցման ենթակա գումարի չափը սահմանվել է մինչև 60 միլիոն դրամ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) պարզեցված ընթացակարգի կիրառման համար ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված չափանիշները կիրառել նաև 2021թ. հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով միասնական հաշվին մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի գումարների մասով,

2) ՀՀ կառավարության 24.10.2019թ. N1468-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգը կիրառել նաև ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար,

3) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշվին մուտքագրման համար  պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ դիմումների որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանությունը պարզելու ժամկետը սահմանվել է մինչև 3 աշխատանքային օր` գործող 1 աշխատանքային օրվա փոխարեն, հաշվի առնելով ամսական կտրվածքով հարկ վճարողների կողմից ներկայացվող դիմումների հնարավոր ծավալները:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է որոշման պահանջները համապատասխանեցնել օրենսգրքով սահմանված դրույթներին և կանոնակարգել ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշվին մուտքագրելու գործընթացը:

  1. 6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  էական փոփոխություններ չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    01.07.2021 - 16.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3657

Տպել