Հիշել նախագիծը

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «...........» 2021 թվականի N ...... -Ն

 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-499-Ն օրենքի 3-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Սահմանել արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

 

Հայաստանի  Հանրապետության

             վարչապետ                                                                        Ն. Փաշինյան

 

2021թ. ____________

         ք.Երևան

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 202
1 թվականի
-------------ի -------ի N -------Ն որոշման

 

ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման հետ կապված հարաբերությունները։
  2. Կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը (այսուհետ՝ Թույլտվություն) ենթակա է վերաձևակերպման տվյալ բնակավայրերը ներառող համայնքների ղեկավարների (այսուհետ՝ համայնքի ղեկավար) կողմից։
  3. Բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ունեցող գովազդակիրը (այսուհետ՝ Գովազդակիր) թույլտվությունը վերաձևակերպելու նպատակով համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում (այսուհետ՝ Դիմում)՝ համաձայն ձև 1-ի:
  4. Դիմումին կցվում են՝
  • Թույլտվության բնօրինակը,
  • գովազդային վահանակի էսքիզի լուսանկար.
  • տարածքի 2 լուսանկար (10x15 չափսի) տարբեր դիրքերից, որտեղ սխեմատիկ նշված լինի գովազդի դիրքը ճանապարհի նկատմամբ.
  • ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնության պատճեն
  • եթե դիմումը ներկայացվում է Գովազդակրի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորվածիանձը հաստատող փաստաթղթի պատճենը:
  1. Համայնքի ղեկավարը մերժում է Թույլտվության վերաձևակերպումը, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են և դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը համայնքի ղեկավարի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում Գովազդակիրը չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը:
  2. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելու կամ հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում համալրելու դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարն ընդունում է Թույլտվության վերաձևակերպման մասին որոշում՝ այդ մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով տեղեկացնելով Գովազդակրին:

7․ Թույլտվության վերաձևակերպման մասին որոշումը Գովազդակրին է տրամադրվում Թույլտվության բնօրինակի հետ միասին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՁԵՎ 1

Հայաստանի Հանրապետության --------մարզի -----------համայնքի ղեկավար

———————————————ին (Անուն, Ազգանուն)

Դիմող՝ —————————————

(ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն,

իրավաբանական անձի դեպքում՝ անվանում,

հասցե/ գործունեության իրականացման վայր, կոնտակտային տվյալներ)

 

 

ԴԻՄՈՒՄ

Խնդրում եմ վերաձևակերպել Կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու նպատակով ինձ տրամադրված ‑—————————————— թույլտվությունը։

 

 

 

Դիմող՝                           ———————————

(ստորագրություն)

           անուն, ազգանուն

———————

(ամսաթիվ)

  • Քննարկվել է

    02.06.2021 - 18.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6009

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Tamara Tumanyan

16.06.2021

4. Կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը (այսուհետ՝ Թույլտվություն) ենթակա է վերաձևակերպման տվյալ բնակավայրերը ներառող համայնքների ղեկավարների (այսուհետ՝ համայնքի ղեկավար) կողմից։ Սույն կարգը վերաբերվում է Գովազդ տեղադրելուն թե՞ Գովազդային վահանակ, քանի որ վեոնշյալ որոշման մեջ օգտագործվում է Գովազդ բառը ինչը սխալ է։Նոր խմբագրմամբ գովազդը փոխարինել Գովազդային վահանակ արտահայտությամբ։

Tamara Tumanyan

16.06.2021

2. Նույնը վերաաբերվում է… ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնության պատճեն…. , այն կամ նախկինում չի եղել, կամ կորցվել է և կամ տեղադրման ժամանակ դրա անհրաժեշտությունը չի եղել: Կարող ենք փաստել, որ եթե մինչ օրս այդ վահանակի մասով բողոքներ չեն եղել, ապա այն ոչ մեկին չի խանգարել:3. Տվյալ կետի համար կարելի է ավելացնել, ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնության պատճեն , / նոր վահանակ տեղադրելու համար/

Tamara Tumanyan

16.06.2021

1. Սույն նախագծի 4-րդ կետի համաձայն Դիմումին կցվում են՝ Թույլտվության բնօրինակը, • Ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնության պատճեն • Թույլտվության վերաձևակերպման մասին որոշումը Գովազդակրին է տրամադրվում Թույլտվության բնօրինակի հետ միասին։ Եթե անհատը և կամ կազմակերպությունը զբաղվում է գովազդային գործունեությամբ և արդեն 25 տարի է տարբեր պաատճառներով , չի ունեցել թույլտվություն, կամ կորցրել է բնօրինակը , սակայն վճարել է բոլոր գումարները նախատեսնված վահանակի և կամ գովազդի տեղադրման համար, այս կարգի ընդունումից հետո կարող է զրկվել և գովազդային վահանակներից և կայուն գործող բիզնեսից: Կարելի է խմբագրել հետևյալ կերպ…..Թույտվության օրինակը, եթե այն եղել է, կամ պահպանվել է… Նույնիսկ կապիտալ շինությունը,որը չունի պատշաճ փաստաթղթավորում, կառուցվել է և ունի 10 տարվա վաղեմություն ենթակա է վերաձևակերպման: Այս վահանակները որոնք տեղադրվել , գործել ու ծառայել են իրենց նպատակին, բերել են գումարներ և համայնքային և պետական բյուջե,Համայնքային աշխատողի գրչի մի հարվածով այսօր այդ մի արտահայտության պատճառով, ….Թույլտվության բնօրինակը….., կարող են հայտնվել աղբամանում մի քանի հարյուրից ավել վահանակներ,որոնք չունեն այդ փաստաթուղթը, իսկ գործող բիզնեսները կփակվեն, թողնելով իրենցից հետո գործազուրկներ: Քանի որ այսօր Քաղաքապետարանը բացի մի քանի տնտեսվարողներից բացի այլ տնտեսվարողների հետ չի կնքում հողօգտագործման և/կամ կառուցապատման պայմանագիր, որի հետևանքով չի տրամադրվում թույլտվություն գովազդ տեղադրելու.....

Տեսնել ավելին