Հիշել նախագիծը

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  • Կարգավորման ենթակա ոլորտի սահմանումը, առկաիրավիճակը.

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին»  2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարում են ճանապարհային հարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում (բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքի):

Օրենքի սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակների տեղադրման այն դեպքերի վրա, երբ տեղադրված են «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ, գովազդակիր ընկերության արտաքին գովազդային գործունեությանը վերաբերող սեփական գովազդ կամ դատարկ վահանակ: Սոցիալական գովազդի, սեփական գովազդի, դատարկ վահանակի համար վճարվում է ճանապարհային հարկ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:

Օրենքի սույն հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ հաշվետու եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված սոցիալական գովազդը գովազդի այլ տեսակներով փոխարինվելու դեպքում գովազդի տեղադրման թույլտվության տրամադրումը և բովանդակության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (մարմինները):

2) Կարգավորման նպատակները.

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-499-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունները ենթակա են վերաձևակերպման համայնքների ղեկավարների կողմից: Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման համար տեղական տուրք կամ վճար չի գանձվում:

  • Ակնկալվող արդյունքը.

Սույն կարգով կարգավորվում են բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման հետ կապված հարաբերությունները։

  • Ակտինորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-499-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման կարգը սահմանում է Կառավարությունը:

  • Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

  • Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Արտաքին գովազդ տեղադրելու վերաձևակերպման թույլտվության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

  • Քննարկվել է

    02.06.2021 - 18.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5940

Տպել

Առաջարկներ`

Tamara Tumanyan

16.06.2021

4. Կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը (այսուհետ՝ Թույլտվություն) ենթակա է վերաձևակերպման տվյալ բնակավայրերը ներառող համայնքների ղեկավարների (այսուհետ՝ համայնքի ղեկավար) կողմից։ Սույն կարգը վերաբերվում է Գովազդ տեղադրելուն թե՞ Գովազդային վահանակ, քանի որ վեոնշյալ որոշման մեջ օգտագործվում է Գովազդ բառը ինչը սխալ է։Նոր խմբագրմամբ գովազդը փոխարինել Գովազդային վահանակ արտահայտությամբ։

Tamara Tumanyan

16.06.2021

2. Նույնը վերաաբերվում է… ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնության պատճեն…. , այն կամ նախկինում չի եղել, կամ կորցվել է և կամ տեղադրման ժամանակ դրա անհրաժեշտությունը չի եղել: Կարող ենք փաստել, որ եթե մինչ օրս այդ վահանակի մասով բողոքներ չեն եղել, ապա այն ոչ մեկին չի խանգարել:3. Տվյալ կետի համար կարելի է ավելացնել, ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնության պատճեն , / նոր վահանակ տեղադրելու համար/

Tamara Tumanyan

16.06.2021

1. Սույն նախագծի 4-րդ կետի համաձայն Դիմումին կցվում են՝ Թույլտվության բնօրինակը, • Ճանապարհի պաշտպանական գոտիներում տեղադրելու դեպքում` տարածքը տնօրինողի գրավոր համաձայնության պատճեն • Թույլտվության վերաձևակերպման մասին որոշումը Գովազդակրին է տրամադրվում Թույլտվության բնօրինակի հետ միասին։ Եթե անհատը և կամ կազմակերպությունը զբաղվում է գովազդային գործունեությամբ և արդեն 25 տարի է տարբեր պաատճառներով , չի ունեցել թույլտվություն, կամ կորցրել է բնօրինակը , սակայն վճարել է բոլոր գումարները նախատեսնված վահանակի և կամ գովազդի տեղադրման համար, այս կարգի ընդունումից հետո կարող է զրկվել և գովազդային վահանակներից և կայուն գործող բիզնեսից: Կարելի է խմբագրել հետևյալ կերպ…..Թույտվության օրինակը, եթե այն եղել է, կամ պահպանվել է… Նույնիսկ կապիտալ շինությունը,որը չունի պատշաճ փաստաթղթավորում, կառուցվել է և ունի 10 տարվա վաղեմություն ենթակա է վերաձևակերպման: Այս վահանակները որոնք տեղադրվել , գործել ու ծառայել են իրենց նպատակին, բերել են գումարներ և համայնքային և պետական բյուջե,Համայնքային աշխատողի գրչի մի հարվածով այսօր այդ մի արտահայտության պատճառով, ….Թույլտվության բնօրինակը….., կարող են հայտնվել աղբամանում մի քանի հարյուրից ավել վահանակներ,որոնք չունեն այդ փաստաթուղթը, իսկ գործող բիզնեսները կփակվեն, թողնելով իրենցից հետո գործազուրկներ: Քանի որ այսօր Քաղաքապետարանը բացի մի քանի տնտեսվարողներից բացի այլ տնտեսվարողների հետ չի կնքում հողօգտագործման և/կամ կառուցապատման պայմանագիր, որի հետևանքով չի տրամադրվում թույլտվություն գովազդ տեղադրելու.....

Տեսնել ավելին