Հիշել նախագիծը

<<Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2021 թվականի  N ___    - Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. Սահմանել մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

               ՎԱՐՉԱՊԵՏ                                                        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության «___» ___________ 2020թ.

N ____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքում՝ մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման հետ կապված հարաբերությունները։
  2. Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման նպատակով մաքսային հայտարարագրի ներկայացմանը զուգահեռ մաքսային մարմին է ներկայացվում սույն կարգի ձև 1-ին համապատասխան դիմում (այսուհետ՝ Դիմում)՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով։
  3. Դիմումը ներկայացվում է պատշաճ վավերացված՝ թղթային եղանակով ներկայացվելու դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ստորագրված՝ թվային էլեկտրոնային ստորագրությամբ։
  4. Դիմումը ներկայացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից։
  5. Դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմին, որին ներկայացվել է մաքսային հայտարարագիրը։
  6. Դիմումը գրանցվում է համապատասխան մաքսային մարմնի կողմից` ստանալով հաշվառման համար:
  7. Դիմումում նշման ենթակա տեղեկություններն են՝
  • հայտարարատուի անվանումը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը).
  • հայտարարատուի հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման հասցեն), կոնտակտային տվյալները, էլեկտրոնային հասցեն:
  • հարկ ճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում, կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում.
  • ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխության ձևի վերաբերյալ տեղեկություն (հետաձգում կամ տարաժամկետ վճարում).
  • ներմուծման մաքսատուրքի գումարը, որի մասով խնդրարկվում է հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրում.
  • ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը՝ լրիվ ամիսներով.
  • ներմուծման մաքսատուրքի փուլային վճարման առաջարկվող ժամանակացույցը՝ ներմուծման մաքսատուրքի տարաժամկետ վճարման դեպքում.
  • Оրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն.
  • Դիմումի ներկայացման ամսաթիվը և դիմումատուի ստորագրությունը։
  1. Դիմումին կից ներկայացվում են Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայությունը հիմնավորող, ինչպես նաև Օրենսգրքի 58-րդ հոդվածով սահմանված՝ ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը:
  2. Ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթի ներկայացում չի պահանջվում այն դեպքում, երբ դիմումատուն ընդգրկված է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում և հանդիսանում է ապրանքների հայտարարատու:
  3. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման որոշումը մաքսային մարմնի կողմից ընդունվում կամ որոշման ընդունումը մերժվում է Դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
  4. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումն ընդունվում կամ որոշման ընդունումը մերժվում է սույն կարգի N 2 և N 3 ձևերին համապատասխան:
  5. Մաքսային մարմինը մերժում է ներմուծման մաքսատուրքի վճարման հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրումը, եթե՝
  • Դիմումի մեջ բացակայում են սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները.
  • չեն ներկայացվել սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը.
  • Դիմումը ներկայացնելու պահին առկա են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գծով սահմանված ժամկետում չկատարված պարտավորություններ.
  • դիմումատուի (իրավաբանական անձի դեպքում՝ հիմնադրի կամ տնօրենի), նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ մաքսային օրենսդրության խախտման համար.
  • դիմումատուն գտնվում է սնանկության գործընթացում:
  1. Եթե սույն կարգի 7-րդ կետով նշված փաստաթղթերը Դիմումի հետ մեկտեղ չեն ներկայացվել մաքսային մարմին կամ ներկայացվել են թերի, ապա մաքսային մարմինը հարցում է ուղարկում դիմումատուին, որով տրամադրվում է 2 աշխատանքային օր ժամկետ սույն կարգի 7-րդ կետով սահմանված, բայց չներկայացված փաստաթղթերի ներկայացման համար: Նշված ժամկետը չի ներառվում սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում: Սույն կետում նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մերժում է Դիմումը:
  2. Մաքսային մարմինը ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում որոշումն ուղարկում է դիմումատուին։
  3. Մաքսային մարմնի կողմից, ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում, նշված որոշման հետ դիմումատուի կողմից ներկայացված առաջարկին համապատասխան՝ հաստատվում է նաև սույն կարգի ձև N4-ով սահմանված ներմուծման մաքսատուրքի փուլային վճարման ժամանակացույցը, որն ընդունված որոշման հետ ուղարկվում է դիմումատուին՝ սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետում:
  4. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման վերաբերյալ որոշումը, մինչև ներմուծման մաքսատուրքի վճարման գծով առկա պարտավորության կատարումը, կարող է չեղյալ ճանաչվել, եթե հայտնաբերվել են Դիմումատուի կողմից անարժանահավատ և (կամ) ոչ ամբողջական տեղեկություններ, ինչպես նաև դիմումատուի կողմից կեղծված փաստաթղթերի ներկայացման հանգամանք։
  • Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքում համապատասխան հանգամանքի բացահայտման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի կողմից կայացվում է ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին որոշում՝ սույն կարգի ձև N 5-ին համապատասխան:
  1. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին որոշումը՝ նշված որոշման ընդունման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է մաքսատուրք վճարողին (այսուհետ` Վճարող)։
  2. Եթե մաքսատուրքի վճարման ժամկետի երկարաձգման հնարավորության տրամադրման մասին որոշումը կամ մաքսատուրքի տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրման մասին որոշումը և նրա անբաժանելի մաս կազմող ժամանակացույցը կամ մաքսատուրքի վճարման ժամկետի երկարաձգման կամ տարաժեմկետ վճարման հնարավորության տրամադրման մերժման մասին որոշումը կամ մաքսատուրքի վճարման ժամկետի երկարաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրման մասին որոշման չեղարկման մասին որոշումը մաքսային մարմնի կողմից Վճարողին է ուղարկվում նրա հասցեով` հանձնմանմասին ծանուցմամբ պատվիրված նամակով, ապա ստացման օր է համարվում ծանուցման մեջ նշված հանձնման ամսաթիվը:
  3. Եթե սույն կարգի 19-րդ կետում նշված որոշումները մաքսային մարմնի կողմից Վճարողին են ուղարկվում էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ստացման օր է համարվում Վճարողի էլեկտրոնային հասցեին ուղարկելու օրը:
  4. Սույն կարգի 16-րդ կետում նշված որոշման ընդունումից հետո հայտարարատուի մոտ առաջանում է հետաձգված և չվճարված մաքսատուրքերը, ինչպես նաև մաքսատուրքերի չվճարված մասի համար հաշվարկված տույժերի վճարման պարտավորություն, որոնք հաշվարկվում են ապրանքների բացթողման օրվանից:
  5. Սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքում ենթակա են վճարման նաև տոկոսներ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան:

 

 

 

Ձև N 1

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

______________________________

Մաքսատուն-վարչության անվանումը

ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՊԱՐՈՆ _____________________________________-ԻՆ

 

 

ԴԻՄՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վճարողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը).

______________________________________________________________________________________________________________________________________________________________________

Վճարողի հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման հասցեն), կոնտակտային տվյալները, էլեկտրոնային հասցեն:

______________________________________________________________________________________________________________________________________________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար կամ անձը հաստատող փաստաթղթի համարը` ֆիզիկական անձանց համար.

__________________________________________________________________________________:

 

         Խնդրում եմ տրամադրել ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման (ընդգծել համապատասխան տարբերակը) հնարավորություն` _________________________________ դրամի չափով, ______________________ ամիս ժամկետով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հետևյալ հիմքի (հիմքերի) առկայությունը.

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________:

 

 

ԴԻՄՈՂ` ___________________________

___________________________________                                         ______________________

 

«____» _____________ 20___ թ.             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

ՈՐՈՇՈՒՄ

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի անունը, ազգանունը

2. Գրանցման համար

3. Ընդունման ամսաթիվ

4. Ժամկետի հետաձգում/տարաժամկետ վճարում

 

 

 

 

5. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված համապատասխան հիմքը

 

6. Մաքսային հայտարարագրի գրանցման համարը

7. Ներմուծման մաքսատուրքի գումարը, որի մասով ընդունվում է որոշումը

8. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով)

 

 

 

14. Ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունը (համար, ամսաթիվ)

 

15. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

           

 

 

Ձև N 3

ՈՐՈՇՈՒՄ

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ուսումնասիրելով ____________________________________________________________ կողմից «___» ________________ 20____ թ. ներկայացված` ներմուծման մաքսատուրքի __________________________________________________________________ հնարավորության տրամադրման վերաբերյալ դիմումը` կայացվել է որոշում` նշված հնարավորության տրամադրումը մերժելու վերաբերյալ` հիմք ընդունելով հետևյալ հանգամանքը (հանգամանքները).

  1. ______________________________________________________________________________________________________________________________________________________________,
  2. ______________________________________________________________________________________________________________________________________________________________,
  • ______________________________________________________________________________________________________________________________________________________________:

 

 

          

                   Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը  

 

 

«____»  _____________   20___ թ.   

                                                                     

Ձև N 4

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

N

Հերթական ամիսը` նշելով օր/ամիս/ամսաթիվը

Ներմուծման մաքսատուրքի տարաժամկետ վճարման յուրաքանչյուր փուլին համապատասխան գումարի չափը

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 5

ՈՐՈՇՈՒՄ

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_________________________________________________________________________ -ի

                         Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը

կողմից կայացվել է որոշումը` «   » _______________ 20___ թ.-ի Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ` հաշվի առնելով հետևյալ հանագամանքների ի հայտ գալը.

1.____________________________________________________________________________________________________________________________________________________________,

2.____________________________________________________________________________________________________________________________________________________________:

 

 

        Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

 

 

 

«____» _______________ 20 ____ թ.

 

 

  • Քննարկվել է

    02.06.2021 - 17.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3095

Տպել