Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«­­——» «——————» 2021 թվականի №----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշման Հավելված 1-ում՝

1) 6-րդ կետի «աշխատանքային օրվանից» բառերից հետո լրացնել «, ծառայության մատուցման համար անհրաժեշտ այլ պահանջներ» բառերը.
2) 1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտում նշվում են`

1) ծառայություններ մատուցողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի անունից ծառայություններ մատուցող անձանց անձնագրային տվյալները,

2) ծառայությունների մատուցման գինը, որը չի կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված գնի առավելագույն չափը:

Հայտին կցվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են հայտ ներկայացնողի` սույն կարգով և մրցույթի հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխանելը:»:

3) 6.2-րդ կետում`

ա) «5» թիվը փոխարինել «7» թվով,

բ) ավելացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարը մրցութային հանձնաժողովի առաջարկությամբ հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է գրավոր հարցում ուղարկել սույն կարգին համապատասխան թարգմանիչ ներգրավելու իրավասություն ունեցող այլ մարմիններին` հայտ ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Հարցում ստացած մարմինը պարտավոր է 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել նման տեղեկատվությունը:»:

4) 6.3-րդ և 6.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.3. Հայտ չի կարող ներկայացվել, իսկ ներկայացնելու դեպքում այն ենթակա չէ քննարկման և մերժվում է, եթե `

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել է սնանկ.

2) իրավաբանական անձը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունի իր ներկայացրած գնային առաջարկի մինչև մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ.

3) ֆիզիկական անձը, իսկ իրավաբանական անձի դեպքում նրա անունից ծառայություն մատուցող անձը կամ նրա գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, խարդախության, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) հայտ ներկայացրած անձի և մրցույթ հայտարարած մարմնի կամ սույն կարգին համապատասխան թարգմանիչ ներգրավվելու իրավասություն ունեցող այլ մարմնի հետ նախկինում կնքված պայմանագիրը լուծվել է ոչ պատշաճ ծառայություններ մատուցելու հիմքով և պայմանագիրը լուծելու պահից չի անցել մեկ տարի:

6.4. Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:

Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«­­——» «——————» 2021 թվականի №----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1509-Ն որոշման 1-ին կետում «ֆիզիկական անձինք» բառերից հետո լրացնել «,այն լեզվակիր ֆիզիկական անձինք, ովքեր ունեն համապատասխան ոլորտում թարգմանչական աշխատանքներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ» բառերը.
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    16.04.2021 - 01.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3559

Տպել