Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1354–Ն

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նպատակն է տնտեսական քաղաքականության մշակումը, իրականացումը, համակարգումը և արդյունքների գնահատումը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոլորտներում։

Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է տնտեսական հետազոտություններ, ցուցանիշների հավաքագրում, վերլուծություններ ու գնահատումներ և դրանց արդյունքների հիման վրա մշակում է տնտեսական քաղաքականություն։ Նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, մասնավորապես՝  առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների, սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ, ապահովում արտաքին տնտեսական համագործակցություն, մշակում և իրականացնում է գյուղատնտեսության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման աջակցության հիմնական մեխանիզմները, ուղղությունները և գործողությունները, ապահովում է տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ուղղությամբ մասնավոր հատվածի ծրագրերը խթանող գործիքակազմի կիրառումը և այլն։

Վերոշարադրված նպատակի և գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նկատառումով անհրաժեշտություն է առաջանում տիրապետել դիսագրեգացված մակարդակով  վիճակագրական տվյալներ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Տնտեսության մակրո և միկրո մակարդակներում տեղի ունեցող փոփոխությունները պահանջում են համապատասխան վերլուծությունների պարբերական իրականացում, իսկ շատ դեպքերում, ելնելով խնդիրների լուծման անհրաժեշտությունից, անգամ օրական կամ շաբաթական պարբերականությամբ։ Նման դեպքերում ինչպես օպերատիվ պարբերականությամբ, այնպես էլ՝  առավել դիսագրեգացված մակարդակով համապատասխան տեղեկատվության բացակայությունը թույլ չի տալիս իրականացնել առավել խորքային վերլուծություններ և/կամ ընդհանրապես սահմանափակում է դրանց իրականացման հնարավորությունը, ինչը բացասաբար է ազդում վերլուծությունների արդյունքների հենքով մշակվող քաղաքականությունների և միջոցառումների արդյունավետության վրա։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Համապատասխան լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի  «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման մեջ՝ դրանով իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար ապահովելով վերջինիս հավելվածներով հաստատված տեղեկատվությանը հասանելիությունը։

 

  1. Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան է՝ ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի  «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման հավելվածներով հաստատված տեղեկատվության ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը օպերատիվ հասանելիության ապահովումը։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1354-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը կնպաստի  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կազմել տնտեսության վիճակի մասին հաշվետվություններ, իրականացնել, արտաքին առևտրի և տնտեսության այլ հատվածների վերաբերյալ համապարփակ և ընդգրկուն վերլուծություններ ու հետազոտություններ այդ թվում՝ առավել օպերատիվ պարբերականությամբ։ Միաժամանակ, հնարավորություն կլինի հետագա վերլուծությունների և հետազոտությունների համար ձևավորել ցուցանիշների համապատասխան շտեմարան։

Որոշման ընդունմամբ հասանելի տեղեկատվության հիման վրա իրականացված  վերլուծությունների և հետազոտությունները արդյունքները դրական ազդեցություն կունենան մշակվող քաղաքականությունների և միջոցառումների արդյունավետության վրա։

«ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354–Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    13.04.2021 - 29.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 977

Տպել