Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

–––––   –––––––––––––––––  2021 թվականի  N–––– Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի  N 1354–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի                      19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N1354-Ն որոշման 1-ին կետում (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումները․

1) Որոշման «թ» ենթակետից հետո լրացնել նոր «ժ» ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեղեկատվության տրամադրման ցանկը՝ համաձայն N 10 հավելվածի։»։ 

2) Որոշումը լրացնել N 10 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021թ․

------------- ----- -ի N ------- -Ն որոշման

 

«Հավելված N10

ՀՀ կառավարության 2014թ․

օգոստոսի 19-ի N 1354-Ն որոշման

 

NN

Տրամադրվող ցուցանիշի կամ տեղեկատվության անվանումը

Տեղեկատ–վության տրա–մադրման պարբե–րակա- նությունը

Տեղե–կատ–վությունը ներկայաց–նելու ձևը

Տեղեկատ–վությունը ներկայաց–նելու ժամկետը

1

ՀՀ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների բազաները (ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետությունների) ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10 (տասը) նիշ և 4 (չորս) նիշ  ծածկագրերի, ըստ հետևյալ դաշտերի՝ գրանցման (հաշվետու) տարի, ամիս, ապրանքի ծածկագիր, անվանում (ԱՏԳԱԱ),  ներմուծում, արտահանում,  արտահանման/նշանակման երկրի, ծագման երկրի, առևտուր անող երկրի,   «ընթացակարգերը», «ենթաընթացակարգերը», գործարքի բնույթ, արտոնություններ (մաքսավճար (պետական տուրք), մաքսատուրք, ակցիզային հարկ, ԱԱՀ, բնապահպանական հարկ), չափի միավոր, քանակը՝ արտահայտված չափման լրացուցիչ միավորներով,  մաքսային  արժեք (ԱՄՆ-ի դոլար), գանձումներն ըստ հարկատեսակների (ակցիզային հարկ, բնապահպանական հարկ, ԱԱՀ, մաքսատուրք), մաքսատուրքի դրույքաչափ, մաքսատուրքի բացառության դրույքաչափ, հատուկ պաշտպանական միջոցներ (հատուկ տուրք, հակագնագցում, փոխհատուցում), ֆիզիկական/իրավաբանական անձ, սահմանին տրանսպորտի տեսակի ծածկագիրը:

Յուրաքանչ–յուր ամիս

ամսական և  կուտակային կարգով

Էլեկտրո–նային

ամսվա ավարտից 20 օրվա ընթացքում

2

Ըստ Տնտեսական գործունեության տեսակների 5-նիշ (հնգանիշ)  դասակարգման, ըստ հետևյալ դաշտերի՝ գրանցված վարձու աշխատողների, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատողների թվաքանակ, աշխատավարձի չափ, եկամտային հարկ, սոցիալական վճար

Յուրաքանչ–յուր ամիս

Էլեկտրո–նային

ամսվա ավարտից 30 օրվա ընթացքում

                                                                                                                                               

  • Քննարկվել է

    13.04.2021 - 29.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4171

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ