Նախագծով առաջարկվում է.

1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,

2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով`

ա. հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը,

բ. ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ,

գ. ԱԱՀ գումարներ վճարելու և ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,

3) ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։

  • Քննարկվել է

    02.04.2021 - 17.04.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 863

Տպել

Առաջարկներ`

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

13.04.2021

Նախագծի 1-ին հոդվածի վերաբերյալ ՀՀ Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 32-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը, մինչև համատեղ գործունեության շրջանակներում առաջին գործարքի իրականացումը, պարտավոր է հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու մասին (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ դրան կցելով համատեղ գործունեության մասին պայմանագրի պատճենը: Օրենսգրքի 32-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ եթե համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը դադարում է համարվել համատեղ գործունեության պայմանագրի կողմ, ապա ընտրվում է համատեղ գործունեության նոր հաշվետու մասնակից, որի մասին ընտրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին է ներկայացվում համապատասխան հայտարարություն՝ դրան կցելով համատեղ գործունեության մասին պայմանագրի պատճենը: Օրենսգրքի 32-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ համատեղ գործունեության պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն: Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված դրույթների վերլուծությունից պարզ է դառնում, որ նշված հոդվածը սահմանում է համատեղ գործունեության հաշվետու մասնակցի կողմից երեք՝ իրարից բովանդակությամբ տարբերվող հայտարարության ձև: Նախագծի 1-ին հոդվածով չի հստակեցվում Օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված մինչև որ հայտարարության ներկայացումն է համարվում ծառայության մատուցում: Նույն խնդիրն առկա է նաև Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ, 47-րդ և 48-րդ, 108-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 109-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով սահմանված դրույթների կիրառելիության մասով:

Տեսնել ավելին