ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի հիմ­­նական նպատակը էլեկտրոնային ծառայությունների մատուցման մասով ՀՀ հարկային օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածով տրված են օրենսգրքի կիրառման իմաստով հասկացությունների սահմանումները, մասնավորապես նույն հոդվածի 1-ին մասի 48-րդ կետով տրված է ծառայությունների մատուցման հասկացության սահմանումը և անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև էլեկտրոնային ծառայություն հասկացությունը:

ՀՀ հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված են ծառայությունների մատուցման վայրի որոշման կարգավորումները։ Էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում ծառայության մատուցման վայրի որոշման կարգավորում նշված հոդվածով սահմանված չէ և անհրաժեշտ է նույն հոդվածում սահմանել համապատասխան կարգավորում էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում։

Էլեկտրոնային ծառայություն հասկացության սահմանմամբ պայմանավորված համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաև ծառայության մատուցման պահի որոշման, հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, հաշվարկի ներկայացման, ԱԱՀ-ի պարտավորության վճարման և հարկ վճարողի հարկային մարմնում հաշվառման կարգավորումներում։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,

2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով`

ա. հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը,

բ. ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ,

գ. ԱԱՀ գումարներ վճարելու և ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,

3) ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանել հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների մասով ՀՀ հարկային օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանում։

  • Քննարկվել է

    02.04.2021 - 17.04.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5372

Տպել