Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքը (այսուհետ` Oրենք) լրացնել նոր 14.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 14.1.  Պետական սահմանի անցման կետերում անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ hամաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում իրականացնելու մասին

Պետական սահմանի անցման կետերում, առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի որոշմամբ սահմանված` վարակիչ հիվանդությունների տեսակետից անբարենպաստ և(կամ) բռնկում, համաճարակ արձանագրած  երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կարող է իրականացվել համաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում՝ վարակիչ հիվանդությունների ներբերումը և տարածումը կանխելու նպատակով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    30.03.2021 - 14.04.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5811

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ