Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

------ 2021 N -Ն

 

 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 24-րդ հոդվածները Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) որոշման N 8 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Գորիսի տարածաշրջան» բաժնի 8-րդ կետը լրացնել հետևյալ պարբերություններով․

«Սահմանել, որ

  • «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Տաթևի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների (պետական գրանցման համարներ 210.868692 և, համապատասխանաբար, 60.210.863034) իրավահաջորդը «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան։
  • «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակն է ազգաբնակչության առողջության առաջնային պահպանումը։ «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է.

ա․ բնակչության առողջության պահպանումը,

բ․բարելավումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը,

գ․ հիվանդությունների կանխարգելումը,

դ․ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը:

  • «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը. բժշկական օգնություն և սպասարկում (բացի պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման)։
  • Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետն է:
  • «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:»

2) որոշման N 9 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժնի՝

ա. 5․1-րդ կետը լրացնել հետևյալ պարբերություններով․

«Միացման ձևով վերակազմակերպել «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համար՝ 222.120.00717)՝ այն միացնելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համար՝ 222.120.741814)։ Վերակազմակերպումից հետո «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ինֆեկցիոն բաժանմունքը՝ 40 մահճակալ հզորությամբ, կշարունակի գործել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացված նախկին «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքում։

բ․ 8-րդ կետում ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

Կազմակերպության անվանումը

Բաժանմունքները

 

Մահճակալների թիվը

Գյումրու բժշկական կենտրոն

թերապևտիկ

50

սրտաբանական

50

Վիրաբուժական (ներառյալ՝ ընդհանուր վիրաբուժական` անոթային, ակնաբուժական քիթ-կոկորդ-ականջաբանական, նեյրովիրաբուժական, ուռոլոգիական, վնասվածքաբանական

100

վերակենդանացման և հետվիրահատական ինտենսիվ բուժման

(8 թերապևտիկ, 6 վիրաբուժական)

մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

30

ուռուցքաբանական

12

ինֆեկցիոն

40

ԸՆԴԱՄԵՆԸ

282

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց

մանկական սոմատիկ

35

մանկական վիրաբուժական

35

մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

30

վերակենդանացման և հետվիրահատական ինտենսիվ բուժման

(4 մանկաբարձ- գինեկոլոգիական և 6 մանկական)

ԸՆԴԱՄԵՆԸ

100

Հոգեկան առողջության կենտրոն

հոգեբուժական

65

Ընդամենը` Գյումրի քաղաքում

 

447

 

  1. Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզպետին հանձնարարել`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման մասին պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը,

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը՝ կազմակերպության միջոցների հաշվին,

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործընթացների ավարտից հետո՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

  1. Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետին հանձնարարել`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամսվա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան,

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Քննարկվել է

    18.03.2021 - 02.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5749

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ